484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի բռնցքամարտի դպրոցն անվանակոչվել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով
17:35
10 Մարտի 2011

Երևանի բռնցքամարտի օլիմպիական ռեզերվի մարզական դպրոցը անվանակոչվել է օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

Հինգշաբթի կայացած դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ինքը՝ Վլադիմիր Ենգիբարյանը, սպորտի մեծանուն գործիչներ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ:

Արարողության ընթացքում դպրոցում նաև հատուկ անկյուն է բացվել, որը նվիրված է օլիմպիական չեմպիոնին, որտեղ ներկայացված են Ենգիբարյանի բազմաթիվ պարգևները, շքանշաններն ու գավաթները:

Բռնցքամարտի 79-ամյա վետերանն ինքը նշել է, որ այսօր իրականացել են իր բոլոր երազանքները, այնուհետև կեսկատակ ավելացրել է. «Մեր գործը միշտ ճիշտ է եղել, այդ պատճառով թշնամին միշտ պարտվելու է»:

ԱՕԿ-ի նախագահն իր հերթին հիշեցրել է, որ դպրոցը հիմնադրվել է 1959թ.-ին հատկապես Ենգիբարյանի աննախադեպ ջանքերի շնորհիվ, և արդեն ժամանակն է, որպեսզի հաստատությունը, որը ժողովրդի մեջ այսպես թե այնպես Ենգիբարյանի դպրոց են անվանել, պաշտոնապես կրի նրա անունը:

«Վլադիմիր Ենգիբարյանը հայկական բռնցքամարտի պատմության մի ողջ դարաշրջան է, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել  և պատվել այն մարզիկներին, ովքեր խորը հետք են թողել մեր սպորտի պատմության մեջ»,- ասել է նա:

Ծառուկյանը նշել է, որ այնպիսի անուններն, ինչպիսիք է Վլադիմիր Ենգիբարյանը, սպորտի խորհրդանիշ են, և դպրոցի անվանակչուոմը նպատակադրված է առաջին հերթին նրան, որպեսզի աճող սերունդը միշտ հիշի մեծ մարզիկներին և նրանցից օրինակ վերցնի:

«Ես ինքս բռնցքամարտ եմ սովորել այդ դպրոցում, և իմ պարտքն եմ համարում հիշել և պատվել նրանց, ովքեր իրենց ձեռագիրն են թողել մեր սպորտի պատմության մեջ»,- ավելացրել է նա:

ՀՀ ԱՕԿ-ի ղեկավարը 1994թ.-ից ԱՄՆ-ում բնակվող Ենգիբարյանին գալիք տարում հրավիրել է այցելել Հայաստան՝ օլիմպիական չեմպիոնի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Վլադիմիր Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել (Մելբուռն, 1956 թ.)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։