+26
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն պետք է իր ներկայացուցչությունն ունենա Ղարաբաղում. քաղաքագետ
16:23
10 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ն պետք է իր սեփական ներկայացուցչությունն ունենա Ղարաբաղում, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

«ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության գոտում սեփական ներկայացուցչություն չունենալով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատու կառույց լինել, և ժամանակն է ոչ միայն բարձրաձայնել այդ մասին, այլ նաև միջազգային հանրության քննարկմանն այդ հարցը ներկայացնելու հետևողական քայլեր անել»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Բեքարյանը:

Ինչպես նշել է Բեքարյանը, Սոչիում ստորագրված փաստաթուղթը կրկին ապացուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բոլոր լիազորություններով աժտված ԵԱՀԿ մշտական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:

«Ցանկացած կառույց, որն այս կամ այն կերպ զբաղվում է կամ ցանկանում է զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, պետք է ԼՂՀ-ում իր մշտական ներկայացուցչությունն ունենա, որպեսզի լիարժեք պատկերացում կազմի այն մասին, թե ինչ հարցերով է զբաղվում: Խոսքն ինչպես Եվրախորհրդի մասին է, որի առջև անհրաժեշտ է դնել այդ հարցը, այնպես էլ ԵՄ-ի, որի համար Հարավային Կովկասը առաջնահերթ տարածաշրջան է դարձել, նաև այլ կառույցների առջև»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ այդ ներկայացուցչության համատեքստում նաև կարող է գործել համապատասխան ծառայություն, որը կզբաղվի շփման գծում տեղի ունեցող բոլոր միջադեպերի հետաքննությամբ:

Որպես շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մասին որոշման ընդունման դրական ասպեկտ՝ քաղաքագետը նշել է այն փաստը, որ կողմերը կրկին հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շրջանակներում բոլոր գործընթացների անցկացման հետևողականությունը, այդ կերպ հստակ մերժելով կարգավորման հարցում որևէ դեր իր վրա վերցնելու Թուրքիայի բոլոր գաղտնի մտադրությունները, միաժամանակ չփակելով դռները գործընթացին Ստեփանակերտի մասնակցության համար, քանի որ շփման գծի հիմնական մասը Ղարաբաղին է բաժին ընկնում:

Բացասական տեսակետների թվում նա նշել է հստակ հայեցակարգի, մեխանիզմների, գործողությունների և նման կառույցի լիազորությունների բացակայությունը՝ ընդգծելով, որ երկու հայկական պետությունները պետք է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն և ակտիվ մասնակցություն ունենան այդ աշխատանքի մոտեցումների ձևավորման հարցում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: