485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՀՀ ոստիկանության պետը քաղաքացիներին խորհուրդ է տալիս սահմանափակել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ շփումները
15:49
10 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը կոչ է անում երկրի քաղաքացիներին նվազագույնի հասցնել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բոլոր շփումները:

«Հարգեք ոստիկաններին: Շատ երկրներում ոստիկանների հետ շփումները  նվազագույնի են հասցված: Ոստիկանին դիմում եմ միայն անհրաժեշտության դեպքում: Մեզ մոտ այդ ամենը չափազանց շուկայական մակարդակի է հասցված»,- հինգշաբթի կառավարության շենքի առջև ասել է  նա, որտեղ բնակչության սոցիալապես անապահով շերտի ներկայացուցիչները ակցիա էին անցկացնում և կառավարության գործունեությունից դժգոհություն էին արտահայտում:

Մեկնաբանելով բողոքի ակցիաներից մեկի ընթացքում կառավարության շենքի մոտ ոստիկանների հետ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների վերջին ընդհարումը՝ Սարգսյանը վրդովմունք է հայտնել նրանից, որ «ոստիկաններին վիրավորող մարդկանց հերոսացում է» կատարվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ փորձել են բախումներ հրահրել ոստիկանների հետ  Կառավարության շենքի առջև, որտեղ փողոցային առևտրի մասնակիցները հերթական անգամ բողոքում էին փողոցային առևտուրն արգելելու քաղաքապետարանի որոշման դեմ։

Միաժամանակ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանները կոպիտ խախտելով «Ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի անցկացման մասին» օրենքը՝ կոպիտ ուժ գործադրելով՝ ցրում էին բողոքի խաղաղ ցույցը քաղաքացիների, որոնց զրկել էին բաց երկնքի տակ առևտուր իրականացնելու իրավունքից:

«Ես խնդրում եմ, հանգիստ թողեք ոստիկաններին, և, ամենակարևորը, մի վիրավորեք նրանց: Նրանք առաջին հերթին Հայաստանի սովորական քաղաքացիներ են: Եվ եթե նրանք համազգեստ են կրում, դա չի նշանակում, որ ամեն րոպե նրանց կարելի է անձնական վիրավորանք հասցնել: Նրանք չեն կարող թողության նոխազ դառնալ և լիցքաթափման գործիք չեն»,- ընդգծել է Ոստիկանության պետը:

Ի պատասխան մարդկանց վրդովված առարկություններին, որ այդ օրը ոստիկանները մարդկանց հեռացնում էին շենքից, Սարգսյանն ասել է, որ դրանք վիրավորանքի դեմ միջոցներ են եղել, որոնք հնչել են շենքից դուրս եկողների՝ գործող իշխանության անդամների հասցեին:

«Ես իմ ոստիկաններին մեղադրել եմ նրանում, որ այդ օրը նրանք չեն բացահայտել այն մարդկանց, ովքեր վիրավորել են կառավարության անդամներին»,- ասել է նա:

Միաժամանակ Ոստիկանության պետը հատուկ ընդգծել է, որ պատրաստ է անել հնարավորինը, որպեսզի պաշտպանի ոստիկաններին:

«Ես տեսնում եմ, թե ինչպես են ապրում մարդիկ: Այսօր ամենաանապահով սոցիալական դրության մեջ երևի ոստիկաններն են գտնվում: Բայց նրանք երբեք բողոքի տրամադրություններ չեն ստեղծում, քանի որ էնտուզիաստ են, սիրում են իրենց գործը և նվիրված են իրենց երկրին»,- ամփոփել է Սարգսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։