481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը համարում է, որ Լատվիան ոչ միայն բարեկամ է, այլև՝ կարևոր գործընկեր ԵՄ համագործակցության շրջանակներում
12:49
10 Մարտի 2011

Լատվիան մեզ համար ոչ միայն բարեկամ է, այլև՝ կարևոր գործընկեր Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերսի անունից իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Հայաստանի նախագահի խոսքերով, Լատվիայի հետ հարաբերությունները կառուցելիս Երևանը հաշվի է առնում ոչ միայն համատեղ անցյալը, այլև՝ համատեղ ապագան:

 «Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու իր հանձնառությանը և այդ տեսանկյունից էապես արժևորում է Լատվիայի աջակցությունը և պատրաստակամությունը՝ սատար կանգնելու եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցման ջանքերին»,- հինգշաբթի մեջբերել են Սարգսյանի խոսքերը պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Սարգսյանը նշել է, որ Երևանը Լատվիան դիտում է որպես Հայաստանին և Եվրամիությանը կապող ոչ միայն քաղաքական, այլև կարևոր տնտեսական օղակ։

Խոսելով հայկական պատվիրակությանը լատվիական կողմի ցուցաբերած ջերմ ընդունելության մասին՝ Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ Հայաստանում ընդունում էին Լատվիայի ղեկավար Վալդիս Զատլերսին։

«Հավատում եմ, որ նման բարձրաստիճան փոխայցելությունների պարբերականությունը լավագույնս է արտահայտում մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության և փոխվստահության բարձր մակարդակը»,- ասել է Հայաստանի նախագահը։

Ըստ նրա, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն ոչ երկարատև՝ 20-ամյա ժամանակագրություն, սակայն սերտ շփումների պատմությունը չի սահմանափակվում այդ կարճ հատվածով։
«Դիվանագիտական հարաբերություններն ու մեր պետությունների միջև ընթացող աշխույժ քաղաքական երկխոսությունը գալիս են հաստատելու հայ և լատվիացի ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքի իրականացումը և այդ իրողությունն անշրջելի դարձնելու գործում փոխադարձ աջակցությունը»,- ասել է նախագահը։

Նրա խոսքերով, պատմական զարգացումների բերումով հայերը հայտնի են որպես միջնորդներ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև շփումներում:

«Լատվիան չէր վրիպել հայ վաճառականների ուշադրությունից, և հայ առևտրային կապիտալը 19-րդ դարի վերջից ի վեր ներկայություն էր հաստատել այս հյուրընկալ երկրում: Այսօր էլ Լատվիայում բնակվում, աշխատում և ստեղծագործում են ավելի քան չորս հազար հայեր, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ-լատվիական մերձեցմանը, շփումներին նպաստելու համար»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, լատվիահայ համայնքը, սակայն, մեր երկրները կապող բազմաթիվ թելերից մեկն է միայն:
«Հայաստանն ու Լատվիան շատ առումներով նման երկրներ են: Նկատի չունեմ միայն տարածքի ու բնակչության համադրելի լինելու հանգամանքը: Հայաստանը ևս Լատվիայի պես ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Մենք դավանում ենք միևնույն արժեքները, որոնք խարսխված են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա: Բացի այդ, մեր երկրները հարուստ չեն բնական պաշարներով, ուստի և մենք պարտավոր ենք լինել ճկուն և աշխատասեր` մեր զարգացումը կապելով մարդկային կապիտալի, մարդկանց ստեղծագործ հնարավորությունների հետ»,- նշել է նախագահը։

Նա ասել է նաև, որ, այդ ամենին կարելի է գումարել նաև ընդհանուր անցյալը, և կստացվի այն իրական պատկերը, որը համատեղ առաջ շարժվելու ամուր հիմքեր է տալիս:

«Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր երկու ժողովուրդների ուղղակի շփումները խրախուսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ բաղադրիչները բովանդակալից դարձնելու ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ ինքն անձամբ շատ ջերմ տպավորություններ է պահպանել երիտասարդ տարիներին Լատվիա կատարած իր այցելություններից։ «Դոմյան տաճարը, Ռիգայի հին քաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը, մարդկանց սիրալիր ու բարյացակամ վերաբերմունքը և, վերջապես, խոր արմատացած եվրոպական պատկանելությունը դրոշմվել են ոչ միայն իմ, այլև շատ հայ այցելուների հիշողությունում։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ հետագայում՝ արդեն անկախության տարիներին, երբ ես Ռիգա այցելեցի որպես անկախ Հայաստանի պաշտպանության նախարար, համոզվեցի, որ ձեր հրաշալի մայրաքաղաքը տարեցտարի ավելի ու ավելի է գեղեցկանում»,- ընդգծել է նա։

Սարգսյանը ողջունել է նաև մշակութային համագործակցության աշխուժացումը երկու երկրների միջև։
Հայկական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նախօրեին Ռիգա է ժամանել՝ Լատվիայի նախագահի հրավերով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: