480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բլոգերները «հայկական տիեզերագնացության հույսի» և նրան հավատացած նախարարի մասին
11:49
10 Մարտի 2011

Իսահակ Նյուտոնին շտկելու փորձ կատարած «հրաշամանուկ-աստղաֆիզիկոս» Արթուր Պողոսյանի շուրջ առաջացած աղմուկին արձագանքած սփյուռքի նախարարության պատասխանը հայ բլոգերների շրջանում ավելի բուռն արձագանք գտավ, քան տվյալ գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանի կողմից Պողոսյանի ընդունելության փաստը։

Իր հաղորդագրությունում նախարարությունը որպես տվյալ հանդիպման արդարացում նշում է այն փաստը, որ Պողոսյանի մասին ակտիվորեն տեղեկացնում էին ռուսական էլեկտրոնային պարբերականները, որոնք «լի են Պողոսյանի մասին հրապարակումներով»։ Հետևաբար, տարօրինակ ոչինչ չկա, որ «Հայաստանի սփյուռքի նախարարն ընդունում է ցանկացած հայրենակցի՝ առանց փաստաթղթերը ստուգելու»։
Նման փաստարկը ծիծաղեցրեց բլոգերներին, ովքեր միաձայն հայտարարեցին, որ նախարարության պատասխանը «ծիծաղելի է, և ավելի լավ կլիներ, բոլորովին չլիներ»։

Ամենաճանաչված հայ բլոգերը՝ Pigh-ը (www.pigh.tv), ով ավելի վաղ զարմացել էր, որ Սփյուռքի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում իր ձախողումը, գերատեսչության բացատրություններից հետո ավելի մեծ շփոթության մեջ է ընկել։
«Այսքան տգիտւթյուն ու անգրագիտություն Սփյուռքի նախարարությունից ես չէի սպասում: Տառասխալների ու վրիպակների քանակը ԱՀԱՎՈՐԱ Էլ բուն տեքստին չեմ անդրադառնում……….. Ողբամ քեզ հայոց աշխարհ», - пишет Pigh.

Ahousekeeper-ը նույնպես անողոք է. «Սփյուռքի նախարարության հանրային կապերով չգիտեմ ով է զբաղվում, բայց մասնագիտական կարողությունների վերաբերյալ անձամբ ինձ մոտ լուրջ խնդիրներ առաջացավ։ Փաստորեն, քանի որ ռուսական shkolazhizni.ru «լրատվամիջոցում» (!!!) հոդված կա Արթուր Պողոսյանի մասին, քանի որ «բազմաթիվ այլ ռուսական լրատվամիջոցներ» նրա մասին գրել են, «էլ բա ինչ իմանայինք... ։Արդեն գրել էի, որ համատարած տգիտության ու ոչ-մասնագետ լինելու խնդիրը լավ երևաց։ Ու բացահայտումները շարունակվում են։ Ոչ միայն թագավորն է մերկ, այլ նաև արքունիքը...», - գրում է բլոգերը:

«Ministry strikes back. Արթուր Պողոսյան` մարդ և շոգենավ» - այսպես է վերնագրել իր զրույցը ևս մեկ հայտնի բլոգեր Կորնելին (http://kornelij.livejournal.com/1097918.html)։ Բլոգերն իր մոտ տեղադրել է պաշտոնական հաղորդագրության տեքստն առանց մեկնաբանությունների, եթե հաշվի չառնենք «վայյյյ, մեռնում եմ, վուշ-վուշ.....»-ը։ 
Aovin-ը հակիրճ է գրել, բայց հոռետեսության մեծ բաժնով. «Արթուր Պողոսյանի դեպքը մեր կյանքի բոլոր ոլորտներ մուտք գործած սարսափելի, ռազմատենչ և անպատիժ դիլետանտիզմի դրսևորում է...»,- գրում է նա (http://aovin.livejournal.com/294892.html

Սակայն բլոգերների մեծամասնության համար «ապագա տիեզերագնացի» հետ կապված միջադեպը զանազան և, ի դեպ, բավականին հաջող կատակների լավ առիթ է դարձել։ Ոմանք նույնիսկ տարբեր ֆոտոկոլաժներ և հոլովակներ են պատրաստել։ Մի բավականին ծիծաղելի նկար է տեղադրել dabavog-ը «ЗемляК в иллюминаторе или Волшебная трава у дома» վերնագրով (http://dabavog.livejournal.com/490680.html)։ Կարճ ասած, երիտասարդները լավ ուրախացան։

Ոչ պակաս ծիծաղելի է Կորնելիոսի տեղադրած հոլովակը (http://kornelij.livejournal.com/1096509.html
Հայերեն լեզվով Վիքիփեդիայի հումորային տարբերակ ներկայացնող chtesutyun.arnet.am ժամանցային կայքի ստեղծողները նույնպես շտապեցին «հումոր անել» «պատանի Նյուտոնի» թեմայով։

(http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6).
Իսկապես, ճշմարիտ է ասել բանաստեղծը. «այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»։ Ընդ որում՝ «ծիծաղելին» վերաբերում է երազկոտ պատանուն, իսկ տխուրը՝ Հայաստանի սփյուռքի նախարարությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։