478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչ է անում ցավագին կերպով չարձագանքել նախարարի և կեղծ գիտնականի հանդիպմանը
19:04
09 Մարտի 2011

Հայաստանի սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հրանուշ Հակոբյանի՝ ինքնակոչ գիտնական Արթուր Պողոսյանի հետ հանդիպման վերաբերյալ հայկական բլոգերում  և մամուլում տեղ գտած իրարանցմանը։ Վերջինն իրեն ներկայացրել է որպես լույսի արագությունն ուսումնասիրող «աստղաֆիզիկոս», ապագա «տիեզերագնաց» և «տիեզերագնացության և օդաչվության բժշկական գիտությունների դոկտոր»։

«Ուրախալի է, որ Սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է։ Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, որ այդքան մարդ է կարդում Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ուշադիր են, իսկ ցնցում վերապրած բոլորին խնդրում ենք այդքան ցավագին չընկալել այն փաստը, որ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի անձը նրան ընդունելուց առաջ»,- ասվում է հայտարարությունում։

Վարչությունից հիշեցրեցին, որ, ի տարբերություն այլ գերատեսչությունների, սփյուռքի նախարարությունն օրական հանդիպում է օտարերկրյա հայկական համայնքների շուրջ 10 ներկայացուցիչների հետ, և նրանք բոլորը կամ հայտնի, կամ ոչ այնքան հայտնի մարդիկ են, ոմանք խնդիրներ ունեն, և «բնականաբար, հանդիպումից առաջ, նախարարը փաստաթղթեր չի ստուգում»։ 

Հայտարարությունում նշվում է նաև, որ ոչ թե Սփյուռքի նախարարությունն է բացահայտել այդ «աստղին», այլ ռուսական որոշ էլեկտրոնային պարբերականներ, որոնց օրինակին են հետևել նաև հայկական ԶԼՄ-ները։
«Ավելորդ չի լինի նշել նաև, որ ռուսական էլեկտրոնային պարբերականները լի են Պողոսյանին վերաբերող հրապարակումներով։ Եվ եթե ԶԼՄ-ները խոսում են դրա մասին, ապա տարօրինակ ոչինչ չկա, որ Հայաստանի սփյուռքի նախարարն ընդունում է Ռուսաստանում բնակվող ցանկացած հայրենակցի՝ չստուգելով փաստաթղթերը»,- ասվում է հայտարարությունում։

Փաստաթղթում գնահատականներ են տրվել այս կապակցությամբ 37 հայ ուսանողների և ֆիզիկոս ասպիրանտների կողմից ուղղված կոշտ նամակին։

«Հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»,- նշվում է հայտարարությունում։

Կեղծ աստղաֆիզիկոս Պողոսյանը Youtube-ում տեղադրված հարցազրույցում հայտարարել է, որ 15 տարեկանում, համակարգչի առջև նստած, աստղ է հայտնաբերել, որ «ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի բաժնի» շրջանավարտ է, «ուսումնասիրում է լույսի արագությունը և նոր գյուտեր է կատարել այդ ոլորտում»։ Բացի այդ, Պողոսյանի խոսքերով, 2007 թվականին ՆԱՍԱ-ն նրան առաջարկել է տիեզերք թռչել 2016 թվականի օգոստոսի 31-ին։ Սակայն հայ բլոգերները պարզել են, որ էլեկտրոնային նամակ-առաջարկությունն ուղարկվել է mail.ru-ում գրանցված փոստարկղից։

Պողոսյանի անկեղծությունը Youtube-ում հայ գիտնականների զայրույթն է առաջացրել, նրանք Պողոսյանին մեղադրել են խարդախության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: