478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման հարցով համախմբված ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա
14:52
09 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան կարգավորման հարցով  համախմբված ճնշում են գործադրում ադրբեջանական կողմի վրա, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մարտի 5-ին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ նախագահները պայմանավորվել են կարճ ժամանակահատվածում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «խաղաղ միջոցներով բոլոր վիճելի հարցերի լուծման» ձգտումը:

«Թվում էր, թե այդքան էլ հեշտ չի լինի Ադրբեջանից ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնել, բայց ստացվեց»,- ասաց Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ սրան հաջորդող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ նախագահի հանդիպումը վկայում է, որ «սա համախմբված ճնշում է ադրբեջանական կողմի վրա բոլոր երեք համանախագահների կողմից, ոչ միայն Ռուսաստանի, որը կարևոր  դեր է խաղում, բայց ակնհայտ է, որ դա տեղի է ունենում մնացած համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քարտ բլանշից»:

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ պետք չէ գերագնահատել նման տեսակի հայտարարությունը, որը ոչ միայն հակամարտության լուծում, այլ նաև դրա լուծման ուղղությամբ ինչ-որ հսկայական քայլ չի նշանակում:

Նա նշեց, որ Մայնդորֆի վերջին համատեղ հայտարարությունից հետո կողմերը շուրջ ութ հանդիպում են անցկացրել նման ձևաչափում և առաջին անգամ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ներկայացված են երկու հետաքրքիր կետեր՝ ռազմագերիների փոխադարձ փոխանակման և խաղաղ կարգավորման վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ հայկական կողմում ռազմագերիներ չկան, համապատասխանաբար, դա այն կետն է, որով Ադրբեջանի նախագահը պարտավորվում է իր կողմում եղած գերիներին հանձնել: Երկրորդ կետում, որտեղ արդեն ոչ այդքան  պարզ տեսքով, բայց փաստացի ասվում է հակամարտության խաղաղ միջոցներով լուծման շարունակման մասին, հստակ երևում է թեզիսը, որ փորձ է արվելու ինչ-որ կերպ լուծել դիպուկահարների հետ կապված խնդիրը և դա կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- ասաց Իսկանդարյանը:

Ինչպես կարծում է փորձագետը, դա ինչ-որ չափով հաջողություն է, սակայն այն պետք չե գերագնահատել, քանի որ հայտարարության առկայությունը դեռ դրա իրագործում չի նշանակում: Նա նշեց, որ մինչ այդ  նման տեսակի հայտարարություններ արվել են, այդ թվում ռազմագերիների  վերաբերյալ, և վկայում են միայն այն մասին, որ նախորդ հայտարարությունները չեն իրագործվել:

Ըստ նրա՝ չի կարելի բացառել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու օրից  կամ ամսից հերթական հայտարարությունը կանի երկրի ներսում այն մասին, որ հաշվի առնելով մեծ ռազմական բյուջեն՝ մտադիր է իր միջոցներով լուծել խնդիրը:

«Ամեն դեպքում ես իրական արդյունք եմ համարում այն, ինչ կատարվել է, քանի որ այսօրվա դրությամբ խոշոր նվաճումներն անհնար են: Իսկ այն, որ ևս մեկ անգամ հաստատվել է գործընթացի շարունակման անհրաժեշտությունը և այդ գործընթացը լինելու է ԵԱՀԿ շրջանակներում, և հակամարտությունը պետք է խաղաղ միջոցներով լուծել, դա ինչ-որ նվաճում է»,- ասաց Իսկանդարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: