487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն էական առաջընթաց է ձեռք բերել ներքին բարեփոխումների բնագավառում. դեսպան դե Լուցենբերգեր
13:32
09 Մարտի 2011

Եվրոպական հարևանության ծրագրի  առաջին չորս տարիների ընթացքում Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել ներքին բարեփոխումների բնագավառում, քաղաքացիական հասարակության խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Եվրահանաձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

«Եվրոպական հարևանության ծրագիրն արդեն հինգերորդ տարին է իրականացվում, և ժամանակն է ետ նայել և գնահատական տալ անցած փուլին: Պետք է նշեմ, որ Հայաստանում մենք էական առաջընթաց, զգալի զարգացում ենք նկատում»,- նշել է դեսպանը:

Համաժողովը կազմակերպված է քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություններ ներկայացնող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ՝ «Բաց հասարակություն» հիմնադրամի աջակցությամբ:

Ըստ նրա՝ չնայած այս չորս տարիների ընթացքում Հայաստանում «ավելի շատ հարցեր են եղել, քան պատասխաններ», սակայն հայկական իշխանությունների և ԵՄ ջանքերի զգալի համատեղություն է եղել, ինչը Եվրոպական հարևանության քաղաքականության հիմնական նպատակն է:

«Հայաստանի և ԵՄ միջև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գոյություն ունի գործողությունների ծրագիր, որը Հայաստանում ներքին բարեփոխումների իրականացում է ենթադրում: Հայաստանի քաղաքացիական հասարակության շատ շերտեր կարծում են, որ բարեփոխումների այդ ծրագիրը պետք է նորմատիվային բնույթ կրի, սակայն Եվրամիությունը երբեք չի ստիպում բարեփոխումների գնալ: Այն միայն իր պահանջներն ու չափանիշներն է առաջադրում, որոնց համապատասխան էլ բարեփոխումներ են անհրաժեշտ»,- ասել է դե Լուցենբերգերը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում բարեփոխումների ընթացքը բավականին հաջող է՝ չնայած նրան, որ դա կարող է այդքան ակնհայտ չլինել:

«Մեր հաջորդ և կարևոր փուլը Հարավային Կովկասում համագործակցություն ձևավորելն է, որի հետ մենք դեռ շատ խնդիրներ ունենք: ԵՄ-ն ձգտում է իր շուրջ կայուն միջավայր ձևավորել, որի համար տարածաշրջանային համագործակցությունն անհրաժեշտ է: Այդ ոլորտում մենք դեռ շատ անելիք ունենք»,- ասել է դեսպանը:

Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի կարգավորել հարևան Ադրբեջանի հետ առկա  հակամարտությունը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։