482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Բրիտանական ֆիլմերի փառատոնին կներկայացվեն սոցիալական ֆիլմեր
12:25
09 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական հասարակությունում  կանանց իրավունքների վերաբերյալ և սոցիալ-էթնիկական թեմայով ֆիլմեր են ներկայացված Հայաստանում բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնի շրջանակներում, ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Այս փառատոնում ամենագլխավորն այն է, որ դրանում ներկայացված են մարդկանց սուր սոցիալական խնդիրները բացահայտող ֆիլմեր: Պատահական չէ, որ փառատոնը բացվում է մարտի 8-ին... Ֆիլմերի մեծամասնությունը ներկայացնում է կնոջը, ով պայքարում է իր իրավունքների հաստատման համար»,- երեքշաբթի փառատոնի բացման ժամանակ ասել է Լոնսդեյլը:

Այդ կապակցությամբ դեսպանը շնորհավորել է կանանց Կանանց միջազգային օրվա առթիվ՝ իրենց իրավունքների հաստատման գործում խիզախություն և համառություն մաղթելով՝ անկախ նրանից, հասարակության մեջ ինչպիսի տեղ կընտրեն նրանք:

Բրիտանական խորհրդի հայկական ներկայացուցչության ղեկավար Արևիկ Սարիբեկյանն իր հերթին նշել է ինչպես հանդիսատեսի կողմից փառատոնի հանդեպ աճող հետաքրքրությունը, այնպես էլ փառատոնին աջակցություն ցուցաբերող անձանց ընդլայնվող շրջանակը:

Ըստ նրա՝ այս փառատոնը տարբերվում է նախկիններից նրանով, որ դրանում կներկայացվեն ոչ միայն զվարճալի ֆիլմեր, այլ սուր սոցիալական հարցեր բարձրացնող ֆիլմերը որոնք արդիական են ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ողջ աշխարհում:

Սարիբեկյանն ավելացրել է, որ մարտի 8-13-ը փառատոնը կանցկացվի Երևանում, մարտի 10-12-ը ֆիլմերը կցուցադրվեն Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, իսկ մարտի 14-16-ը՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Ընդհանուր առմամբ փառատոնի ծրագրում վեց ֆիլմ է ընդգրկվել՝ «Պատրաստված է Դաբենհենում», «Արբոր», «Վարդագույն սարիները», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Կասկածանքով»: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, ժամը 17:00-ին՝ անգլերեն լեզվով, իսկ 19:00-ին՝ հայերեն տողատակով:

Վանաձորում ֆիլմերը կցուցադրեն Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, ժամը 15:00-ին, իսկ Կապանում՝ ժամը 16:00-ին նաև տեղի Մշակույթի կենտրոնում: Մուտքն անվճար է:

Փառատոնի շրջանակներում ուսանողների համար նաև վարպետության դասեր և սեմինարներ կկազմակերպվեն Կապանում և Վանաձորում, որոնք կանցկացնի բրիտանացի փորձագետ Սառա Ռոսը:

Բացի այդ, փառատոնի շրջանակներում մարտի 10-ին Երևանում աշխատաժողով կանցկացվի, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների միջև համագործակցության ձևաչափերը:

Բրիտանական ֆիլմերի միջազգային փառատոնն ամեն տարի անցկացվում է Բրիտանական Խորհրդի հայկական գրասենյակի կողմից՝ BMI ավիաընկերության ֆինանսական աջակցությամբ:

Փառատոնի բացմանը որպես յուրահատուկ հյուրեր ելույթ են ունեցել VO.X բրիտ փոփ խմբի երաժիշտները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: