484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ բնակչության պետական ռեգիստրում մինչև 16 տարեկան երեխաների հաշվառման համար տեղեկանք ստանալու կարգը պարզեցված է. Ոստիկանություն
20:00
04 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում մինչև 16 տարեկան երեխաների հաշվառման համար տեղեկանք ստանալու կարգը պարզեցված է, հաղորդում  է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Հաղորդագրության համաձայն, մինչեւ 16 տարեկան երեխաների հաշվառման համար անչափահասի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը) պետք է դիմի իրենց հաշվառման վայրը սպասարկող ՀՀ ոստիկանության տարածքային  անձնագրային ծառայություն` ներկայացնելով երեխայի ծննդյան վկայականը և ծնողի (խնամակալի) անձնագիրը և հաջորդ իսկ աշխատանքային օրվանից ցանկացած պահի կարող է ստանալ տեղականք` հաշվառված լինելու վերաբերյալ:
Եթե մինչև 16 տարեկան երեխան արդեն իսկ հաշվառված է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը)  կարող է դիմել երեխայի հաշվառման վայրը սպասարկող անձնագրային ծառայություն, և տեղեկանքը ստանալ դիմելու հաջորդ աշխատանքային օրվանից:
Միաժամանակ եթե մինչև 16 տարեկան երեխան չունի ծննդյան վկայական, ծնողը պետք է օրենքով սահմանված կարգով դիմի ծննդյան վկայական ստանալու և հետո միայն` հաշվառվելու համար:

Այսպիսով, մի շարք այլ փաստաթղթղեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ինչպես նաև պարտադիր չէ երեխայի ներկայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում գործընթացը շարունակվելու է մինչև մայիսի 31-ը ներառյալ: Ընդ որում` այն առավել սահուն և քաղաքացիների համար առանց ավելորդ դժվարությունների կազմակերպելու համար մարզերում և մայրաքաղաքում ուսումնական հաստատությունները կարող են կոնկրետ ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ծառայությունների հետ:

Գործընթացն իրականացվում է անվճար: Այդ նպատակով ՀՀ կառավարության առաջարկով անցած տարի Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում, ըստ որի` մինչև 16 տարեկան անչափահասների համար ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաշվառումը եւ տեղեկանքների տրամադրումն իրականացվում է անվճար:

«Հիշեցնենք, որ գործընթացի նպատակը ՀՀ բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, խնդիրն այն է, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել  անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ:
 
Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաեւ, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որև է տեղ հաշվառված չեն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: