481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանական ընտրություններին լուրջ պայքար կընթանա ընտրազանգվածի համար. սոցիոլոգ
18:14
04 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2012թ.-ին կայանալիք ՀՀ խորհրդարանի ընտրություններին լուրջ պայքար կընթանա ընտրազանգվածի համար, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն,  ընտրողների շուրջ 10 տոկոսը չեն կողմնորոշվել, թե որ կուսակցության համար են քվեարկելու: Քանի որ առաջատար կուսակցությունները՝ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր, արդեն ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, հիմնական պայքարը կընթանա այդ 10 տոկոսի համար»,- տեղեկացրեց նա:

Ըստ նրա, այդ 10 տոկոսը կարող են բաշխվել Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և ՀՅԴ ընդդիմադիր ուժերի միջև:

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շատ բարձր վարկանիշ ունի, ավելի բարձր, քան հենց կուսակցությունը: ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն այդքան էլ ճանաչված չէ, բայց կուսակցությունը շատ հայտնի է: ՀԱԿ-ը հմտորեն օգտվում է երկրում ստեղծված ծանր սոցիալական իրավիճակից և իր կողմն է գրավում հասարակության սոցիալապես անապահով շերտին»,- նշեց սոցիոլոգը:
Ադիբեկյանը չբացառեց նաև, որ «կասկածող» ընտրողների ձայների մասը կտրվի քաղաքական կոալիցիա մտնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարձր վարկանիշն, առաջին հերթին, կապված է կուսակցության վարչական և ֆինանսական մեծ ռեսուրսի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ կուսակցությունը վերջին շրջանում կարծես հեռացել է իշխող կոալիցիայի մյուս անդամներից, ինչը կարող է իր կողմը գրավել ներկա իշխանությունների քաղաքականությունից դժգոհ ընտրողների մի մասին»,- ասաց նա:
Հարցախույզն անցկացվել է 2010թ.-ի հոկտեմբերին, ՀՀ բոլոր շրջաններից շուրջ 1650 մարդ է հարցմանը մասնակցել:

Ըստ «Սոցիոմետր» սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի տվյալների, Հայաստանում ընդդիմության ձայները կազմում է ընդհանուր ընտրազանգվածի շուրջ 40 տոկոսը: Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն» կուսակցությունը միասին կարող են հավաքել այդ ձայների  շուրջ 28-30 տոկոսը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։