482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը քննադատում է քաղաքացիների հանդեպ բռնության ցանկացած դրսևորում. Գերչևա
16:20
04 Մարտի 2011

ՄԱԿ-ը քննադատում է քաղաքացիների հանդեպ բռնության ցանկացած դրսևորում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան՝ մեկնաբանելով նախօրեին ոստիկանության աշխատակիցների և «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպը:

Նախօրեին կառավարության շենքի մոտ, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների և ոստիկանության աշխատակիցների միջև բախում է եղել: Կառավարության շենքի մոտ փողոցային առևտրականները հերթական անգամ բողոքում էին քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ:

«Ընդհանուր առմամբ ես կտրականապես դեմ եմ քաղաքացիների հանդեպ ցանկացած ուժի կիրառմանը, և իմ անձնական կարծիքը հետևյալն է՝ նման բան պետք է չկատարվի»,- «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գերչևան:

Նա նշեց, որ դժվարանում է մեկնաբանել իրավիճակը, քանի որ ծանոթ չէ կատարվածի մանրամասներին: Միաժամանակ Գերչևան ընդգծեց, որ ՀՀ վարչապետն անձամբ հանձնարարել է միջադեպի հետաքննություն անցկացնել:

Սակայն, ինչպես ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմերի կարծիքը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը երկու տարի առաջ փողոցային առևտուրն արգելող օրենք է ընդունել, որը չի գործել, և Երևանի քաղաքապետը միայն օրենքի տառով է առաջնորդվել:

Ըստ Գերչևայի, մայրաքաղաքի քաղաքապետարանը և Հայաստանի իշխանությունները ոչ միայն փորձել են կիրառել օրենքը, այլ նաև փողոցային առևտրականներին առաջարկել են գործունեության այլընտրանքային տարբերակներ, որպեսզի վերջինները կարողանան փող վաստակել, ինչը բողոքարկողները չեն ընդունում:

Ոստիկանության հայտարարության համաձայն, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները փորձել են ոստիկանների հետ բախում սադրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հաստատում են, որ իրենք տուժել են Ոստիկանության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով:

Երևանի քաղաքապետարանն ակտիվ պայքար է մղում փողոցային առևտրի դեմ: Այժմ գրեթե բոլոր փողոցներից հանվել են չարտոնված սեղանիկներն ու տաղավարները: Երևանի շուկաներում 3 հազար առևտրային տեղեր են հատկացվել հատուկ փողոցային առևտրականների համար, սակայն նրանց չեն գոհացնում առաջարկված պայմանները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: