487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական Եկեղեցին Մեծ Պահքը կսկսի մարտի 7-ից
13:45
04 Մարտի 2011

Հայ Առաքելական Եկեղեցին Մեծ Պահքի շրջան կմտնի մարտի 7-ից՝ Բուն Բարեկենդանից հետո, որն ավարտվում է կիրակի օրը, ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Կարապետ քահանա Կարապետյանը։

«Բուն Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, այն աստվածաշնչյան հիմքեր ունի։ Երբ բացում եք Սուրբ Գիրքը, առաջին էջում գրված է, որ Տեր Աստված արարեց աշխարհը, այնուհետև Ադամին և Եվային՝ մարդուն, ու նվիրեց նրան դրախտը, այսինքն՝ բարի կենդանություն, բարի կյանք, որտեղ մարդն անմահ էր, որևէ կարիք չուներ, ապրում էր մեղքից զերծ դրախտային կյանքով։ Այսինքն՝ Ադամն ու Եվան կենդանի կապի մեջ էին Աստծո հետ և ապրում էին աստվածահաճո կյԱնքով»,- ասաց քահանան։

Նրա խոսքերով՝ պահք պահողների թիվը տարեցտարի ավելանում է, նույնիսկ եկեղեցուց հեռու մարդիկ աստիճանաբար ընդունում են Պահքը։ Քահանան պարզաբանեց, որ Պահքը սննդի սահմանափակումներ է նախատեսում, սակայն դա ինքնանպատակ չէ, այլ միայն հոգու մաքրման նախապատրաստություն։

«Պահքը սեփական անձը մեր հոգում և մեր սրտերում կամա-ակամա ապրող մեղքից, վատ սովորություններից, մոլություններից զերծ պահելն է։ Դա նշանակում է «մոտենալ Աստծուն», քանի որ բացասական երևույթները Պահքի միջոցով մաքրվում են»,- ասաց հոգևոր սպասավորը։

Նա հայտնեց, որ Մեծ Պահքի յուրաքանչյուր շաբաթ ունի իր իմաստը և հոգեպես ու  մտքով պատրաստում է հավատացյալներին Քրիստոսի Հարությանը։

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Իր հերթին ազգագրագետ Գոհար Ստեփանյանն ասաց, որ Բուն Բարեկենդանի ժամանակաշրջանը հին ժամանակներում նշվում էր երկու շաբաթ և ուղեկցվում էր զանգվածային հանդիսություններով, որոնք հիշեցնում են կառնավալային զբոսատոները Եվրոպայում՝ հարուստ կերակուրով, խաղերով, հնի ու նորի հակադրմամբ։

Այս առիթով նա ասաց, որ այդ խաղերում առկա էին օտարերկրացի զավթիչների կերպարները, ովքեր հայերի համար չարիքի մարմնացում են, և զանգվածային տոնակատարությունները թույլ էին տալիս ազատվել չարից, որն այլ ժողովուրդների, մասնավորապես, ռուսների մոտ, պատկերվում է ծղոտից պատրաստված խրտվիլակի տեսքով, որն այրում են Մեծ Պահքից առաջ։
 
Ստեփանյանն ասաց, որ Պահքի հետ սկսվում է մաքրումը, և պատահական չէ, որ առաջին օրը համարվում է հաշտեցման օր (ռուսական ավանդույթում՝ Ներման Կիրակի), և բոլոր վիրավորվածները պետք է հաշտվեն՝ Մեծ Պահքի մեջ մտնելու համար։

Պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սբ Հարություն՝ Զատիկ, որն այս տարի նշվում է ապրիլի 24-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուսն Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։