486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը միշտ իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների կողքին կլինի
13:21
04 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը միշտ կմնա այն քաղաքացիների և բողոքի ակցիաներ անցկացնողների կողքին,  ովքեր պաշտապնում են իրենց իրավունքները, ուրբաթ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը։

«Մարդկանց հնարավոր չէ զրկել իրենց իրավունքները պաշտպանելու իրավունքից։ Խնդիրը հասել է այն սահմանագծին, երբ մեզանից ցանկանում են խլել բաղոքի արտահայտման իրավունքը»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։

 «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պնդում են, որ տուժել են Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, խմբակցության պատգամավորների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Հանրապետության հրապարակում փողոցային առևտրականները հերթական անգամ բողոքում էին քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը,  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում պահպանում էին հասարակական կարգը:

Իր հերթին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հնարավոր է՝ «ոստիկանությունն իրազեկված չէ, որ ժամանակները փոխվել են, և հիմա խորհրդային կարգերը չեն, ու ոստիկանները բոլորովին այլ գործառույթներ են իրականացնում»։

Ալավերդյանը նաև համոզմունք հայտնեց, որ նման իրավիճակը Հայաստանում երկար տևել չի կարող։

«Հաղթանակն, անխոս, պրոգրեսիվ հասարակությանն է պատկանում»,- ասաց նա։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ խղճում է ոստիկաններին, քանի որ օրենսդրական, գործադիր և դատական իշխանություններն իրականացնում են այնպիսի քայլեր, որոնք ստիպում են մարդկանց փողոց դուրս գալ, դժգոհության ալիք են բարձրացնում, սակայն արդյունքում նրանք մնում են հետին պլանում՝ առաջին պլան մղելով ոստիկաններին։

«Եթե իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, ապա ավելի ճիշտ կլինի չմղել Ոստիկանությանն անօրինական գործողությունների, այլ խնդիրների լուծում փնտրել և նոր խնդիրներ չստեղծել»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: