480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Չեխիան մտադիր է մինչև Հայաստանում դեսպանություն բացելը դիվանագետ գործուղել Երևան
12:41
04 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Չեխիայի դեսպանության բացման նպատակով Չեխիան շուտով դիվանագետ կգործուղի Երևանում գործող եվրոպական երկրներից մեկի դեսպանություն, ասաց Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգերը Բրատիսլավայում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: 

Նա բարձր գնահատեց Հայաստանի կողմից Պրահայում դեսպանության հիմնումը՝ նշելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացումը խթանելու համար:

Նախարարները գոհունակություն հայտնեցին 2010 թ. երկկողմ հարաբերություններում արձանագրված ակտիվության առնչությամբ՝ ընդգծելով դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:  

Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման վերաբերյալ, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև իր սլովակ գործընկեր Միկլոշ Ձյուրինդայի հետ: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցերի կազմակերպում, միջխորհրդարանական կապերի զարգացում, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային փոխանակումների ակտիվացում, էներգետիկայի, կրթության, տուրիզմի բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Սլովակիայի նախագահին ուղղված՝ ՀՀ նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերը: Նախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ձյուրինդան տեղեկացրեց, որ շուտով Սլովակիան մուտքի արտոնագրեր կտրամադրի Երևանում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս համատեքստում նաև քննարկվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։