484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը Սոչիում 2011 թվականի առաջին եռակողմ հանդիպման ժամանակ
11:30
04 Մարտի 2011

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը շաբաթ օրը  Սոչիում կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցերը։ Դա կլինի նախագահների եռակողմ ութերորդ հանդիպումը՝ սկսած 2008 թվականի նոյեմբերից, և առաջինը՝ 2011 թվականին։

Սոչիի բանակցությունները կանցկացվեն հակամարտության գոտում լարվածության որոշակի աճի, Բաքվի ռազմատենչ հռետորության խստացման և Ադրբեջանի կողմից իր ռազմական ներուժի հետևողական ավելացման ֆոնի ներքո։

Ստեղծված պայմաններում բազմաթիվ փորձագետներ Սոչիի հանդիպման հիմնական խնդիրներն են համարում հրադադարի ռեժիմի ամրապնդումը և հետագա լարվածության թույլ չտալը, որը սպառնում է վերաճել զինված հակամարտության։

Եռակողմ հանդիպումների ժամանակագրությունը

2008թ. նոյեմբերի 2-ին Մայնդորֆում կայացան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություները, որոնց արդյունքում ընդունվեց Մայնդորֆի հռչակագիրը։ Առաջին անգամ վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում ղարաբաղյան խնդրին վերաբերող փաստաթղթի տակ հայտնեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները։  

Երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Երեք պետությունների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացվեց 2009 թվականի հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում։ 2009 թվականի հուլիսի 18-ին կայացավ երեք նախագահների հերթական հանդիպումը։ Եռակողմ ևս մեկ բանակցություններ անցկացվեցին 2009 թվականի հոկտեմբերին Քիշնևում։ Ռուսաստանում այդ հանդիպումն անվանեցին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հերթական հանդիպում և նրանից ոչինչ չակնկալեցին։

2010 թվականին Սարգսյանի, Ալիևի և Մեդվեդևի բանակցությունները շարունակվեցին Սոչիում հունվարի 25-ին և հունիսի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում։

2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացան երեք երկրների նախագահների հերթական բանակցությունները։ Նախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի մանրամասները՝ հիմնական սկզբունքների և Աստանայում (դեկտեմբերի 1-2) ԵԱՀԿ գագաթնաժողովում բանակցությունների շարունակման վերաբերյալ փոխհամաձայնության հասնելու նպատակով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև, ելնելով մարդասիրակա սկզբունքներից, փոխանակել ռազմագերիներին և զոհվածների մարմինները։

Ակնկալիքները Սոչիի բանակցություններից. դիվանագետների, պատգամավորների և փորձագետների կարծիքները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով՝ Երևանն ակնկալում է, որ Սոչիի հանդիպմանն ադրբեջանական կողմը կդրևսորի անհրաժեշտ իրատեսություն ու քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջընթացի հասնելը ղարաբաղյան բանակցային գործընթացում։

«Քանի դեռ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը պատերազմ է քարոզում։ Քանի դեռ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման հարցում, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից և հպարտանում ռազմական բյուջեի ավելացումով։ Քանի դեռ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել հրադադարի ռեժիմը և դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուր անգամ խախտում է հրադադարի ռեժիմը և սադրանքներ է կազմակերպում շփման գծում»,- ասել է Նալբանդյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրականում Բաքվին  բանակցությունների սեղանի շուրջ հնարավոր է նստեցնել ուժի կիրառման բացառման մասին փաստաթղթի առկայության դեպքում։

«Մենք կոչ ենք անում համանախագահներին հասնել ուժի կիրառման բացառումը նախատեսող փաստաթղթի ստորագրման, իսկ դրա կիրառման դեպքում՝ պատժամիջոցների օգտագործում նախատեսել»,- ասել է Սահակյանը; Նրա խոսքերով՝ եթե նման փաստաթուղթ չստորագրվի, ապա Սոչիի հերթական եռակողմ հանդիպումից հետո Ալիևը կրկին հանդես կգա ռազմատենչ հայտարարություններով՝ դրանով իսկ արգելակելով բանակցային գործընթացը։

ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս որպես բանակցային գործընթացի լոկոմոտիվ։

Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտությունը միակն է, որտեղ Մոսկվան մեդիատորներից մեկն է և փորձում է խաղալ իր դերը՝ կողմերին որոշակի լուծման հասցնելով՝ ներառյալ նախնական համաձայնագրի կնքումը, որը կարող է հետագայում հիմք դառնալ հակամարտության խաղաղ լուծման լայնածավալ պայմանագրի ստորագրման համար։

Մարկարովը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա հանդիպման  ընթացքում էական որևէ քայլ հակամարտության կարգավորման հարցում չի լինի, «թեև չի բացառվում ինչ-որ փաստաթղթի ստորագրում, որը կողմերը կարող են համաձայնեցնել հանդիպման ժամանակ»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։