480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի տարբեր մարզերի 32 հանրակրթական դպրոցների տնօրենների
19:52
03 Մարտի 2011

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հինգշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր մարզերի 32 հանրակրթական դպրոցների տնօրենների, հաղորդում է Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգը։

Սուրբ Վարդանանց տոնի առթիվ Էջմիածին ժամանած դպրոցների տնօրեններին ուղեկցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության  կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորեց Սուրբ Վարդանանց տոնը՝ կոչ անելով դպրոցների տնօրեններին իրենց աշակերտներին կրթել և դաստիարակել Ավարայրի ճակատամարտի սուրբ գաղափարների և արժեքների ոգով։

Գարեգին Երկրորդը նաև կարևորել է երիտասարդ սերնդին Հայոց եկեղեցու պատմության ուսուցմանը, քանի որ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց ներկաներիկ հարցերին։

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը մարտի 3-ին՝ ի հիշատակ Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զինվորների։ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականին Ավարայրի դաշտում Սասանյան Պարսկաստանի դեմ ապստամբած հայերի և պարսկական բանակի միջև։

Հայաստանում քրիստոնեության ամրապնդման և պահպանման համար պատմական մեծ նշանակություն ունեցած ճակատարամտի ընթացքում հերոսի մահով ընկավ զորավար Վարդան Մամիկոնյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: