484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը մտահոգված է կառավարության շենքի մոտ պատգամավորների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպով
18:32
03 Մարտի 2011

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Կառավարության շենքի մոտ առևտրականների ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և  ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հինգշաբթի ասվում է խորհրդարանի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրությունում:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ փորձել են բախումներ հրահրել ոստիկանների հետ  Կառավարության շենքի առջև, որտեղ փողոցային առևտրի մասնակիցները հերթական անգամ բողոքում էին փողոցային առևտուրն արգելելու քաղաքապետարանի որոշման դեմ։

 

ՀՀ ոստիկանապետը ԱԺ նախագահին  տեղեկացրել է, որ  միջադեպի մանրամասները ճշտվում են, և օրվա ընթացքում կներկայացվեն խորհրդարանի ղեկավարին:

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պնդում են, որ տուժել են Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, խմբակցության պատգամավորների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Հանրապետության հրապարակում փողոցային առևտրականները հերթական անգամ բողոքում էին քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ: Որոշ տվյալների համաձայն, քաշքշուկի արդյունքում տուժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում տարել է Շտապօգնության մեքենան, իսկ նույն խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը գտնվել է Ոստիկանությունում, որտեղ ցուցմունքներ է տալիս պատահածի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը,  մարտի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում պահպանում էին հասարակական կարգը: Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև: Ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը: Բողոքավորները հեռացել են կառավարության շենքի մուտքից և շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։