484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Արդարադատության նախարարը և փոխոստիկանապետը շտապ խորհրդակցության են կանչվել Հայաստանի վարչապետի մոտ
15:47
03 Մարտի 2011

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը շտապ խորհրդակցության են կանչվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ՝ կապված  կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպի հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Խորհրդակցության հիմնական թեման կլինի մի քանի ժամ առաջ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը»,- ասաց Սաֆարյանը։

Նախարարը և փոխոստիկանապետը Սաֆարյանի հայտարարությունից քիչ առաջ վերադարձել են կառավարության շենք, որտեղից մոտ մեկ ժամ առաջ դուրս էին եկել կառավարության նիստից հետո։ Երկուսն էլ ձեռնպահ են մնացել լրագրողների հետ շփումից։

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պնդում են, որ տուժել են Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, խմբակցության պատգամավորների և Ոստիկանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Հանրապետության հրապարակում փողոցային առևտրականները հերթական անգամ բողոքում էին քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ:

Որոշ տվյալների համաձայն, քաշքշուկի արդյունքում տուժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում տարել է Շտապօգնության մեքենան, իսկ նույն խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը գտնվում է Ոստիկանությունում, որտեղ ցուցմունքներ է տալիս պատահածի վերաբերյալ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: