486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բարձրդասարանցիներն իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապում. UNICEF-ի հարցախույզի արդյունքը
15:23
03 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բարձրդասարանցիներից շատերն իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ, սա է UNICEF-ի և «Ապագան ձերն է» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պատանեկություն. հնարավորությունների տարիք» ծրագրի մասնակիցների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքը:

«Երևանի մի շարք դպրոցներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ 13-14 տարեկան երեխաների 50 տոկոսը, 15 տարեկանների 65 տոկոսը և 16 տարեկանների 85 տոկոսն իր ապագան Հայաստանում չի տեսնում»,- հինգշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտնեց ծրագրի մասնակից Նիկոլայ Հարությունյանը՝ ներկայացնելով «Երեխաների վիճակը աշխարհում-2011» զեկույցը:

Զեկույցը նվիրված է ողջ աշխարհի և, մասնավորապես, Հայաստանի երեխաների խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման առկա հնարավորություններին: Հարցումն անցկացվել է այդ զեկույցի պատրաստման շրջանակներում:

Ըստ նրա՝ դա խոսում է այն մասին, որ որքան մեծանում են երեխաները, որքան հեշտ է դառնում նրանց հասանելիությունը բացասական տեղեկատվությանը, որը ստանում են ինտերնետից և ԶԼՄ-ներից, այդքան շատ են նրանք հիասթափվում Հայաստանի բնակվելու հեռանկարից:

Ըստ Հարությունյանի՝ անհրաժեշտ է երիտասարդ սերնդին հայրենասիրության ոգով և Հայրենիքի հանդեպ սիրով դաստիարակել: «Դեռահասները պետք է գիտակցեն, որ նրանք պետք է ժառանգեն երկիրը, և արդեն հիմա նրանք պետք է խորհեն՝ ինչ կարող են ապագայում անել Հայաստանի համար»,- ասաց Հարությունյանը:

Դրա հետ մեկտեղ ծրագրի մեկ այլ մասնակից՝ Արեգ Քոչինյանը նշել է ՀՀ կրթության ոլորտի հիմնական խնդիրները, որոնց թվում է միջին օղակի մասնագետների պատրաստման համակարգի բացակայությունը:

Նա կարծում է, որ այդ խնդիրը բուհերի ուսանողների թվի ավելացման է բերում և դժվարություններ է ստեղծում որակյալ բարձրագույն կրթության ապահովման հետ կապված, ինչպես նաև երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներ:

«ՀՀ քաղաքացիների 56 տոկոսը մասնագիտությամբ չեն աշխատում հաճախ այն պատճառով, որ մասնագիտական հմտությունները, որոնք նրանք ստացել են բուհերում, չեն համապատասխանում գործատուների պահանջներին»,- նշեց Քոչինյանը:

Մամուլի ասուլիսի մասնակիցները նաև ներկայացրել են իրենց հավաքած տեղեկատվությունը բարձր դասարանների կրթության որակի, դեռահասների ծխելու խնդրի, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների վիճակի և սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների հանդեպ հասարակության վերաբերմունքի վերաբերյալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։