484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը հատուկ ուշադրություն կդարձնի առողջապահության հարցերին
13:35
03 Մարտի 2011

Երևանի քաղաքապետարանը հատուկ ուշադրություն կդարձնի առողջապահության հարցերին, համայնքային ենթակայության առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Ներկայացված  տեղեկատվության համաձայն, բուժհիմնարկների շենքային պայմանները, ընդհանուր գնահատմամբ,  գտնվում են բավարար վիճակում: Վերջին տարիներին մասնակի վերանորոգվել է բուժհաստատությունների մոտ 60 տոկոսը, կատարվել են շենքերի  հիմքերի ամրացման, տանիքների, սանհանգույցների վերանորոգման, պատուհանների վերատեղադրման աշխատանքներ: Բուժհիմնարկներում սարքավորումների  հագեցվածության մակարդակը կազմում է միջինը 40 տոկոս: 

«Առողջապահական հաստատությունների զարգացման և ժամանակակից պահանջները բավարարող բուժծառայությունների մատուցման անհրաժեշտությունն այսօր հրամայական է: Պետք է փորձենք ճկուն մեխանիզմներ մշակել և գործարար կառույցների հետ համագործակցության դաշտում լուծումներ առաջարկել»,- նշել է քաղաքապետը:

Կարապետյանի համոզմամբ` սոցիալական ոլորտ լինելով հանդերձ, առողջապահությունը կարող է հետաքրքիր լինել ներդրումների համար և որակապես նոր մշակույթ ձևավորել բժշկական ծառայությունների առումով:

Նա ընդգծեց, որ մայրաքաղաքային տնտեսության մեջ ներդրումային միջոցների ներգրավումը  համարելով գերակա ուղղություն` քաղաքապետը նշել է, որ այդ առումով որոշակի քայլեր են արվում  նաև առողջապահության բնագավառում:

Մասնավորապես, «Պրոմ-տեստ» ընկերության հետ համագործակցության ծրագիր է քննարկվել  գերժամանակակից կլինիկական լաբորատոր ծառայությունների մատուցման ասպարեզում, իսկ  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  հետ դիտարկվել է նաև համայնքային բուժհաստատություններից մեկի հիման վրա համատեղ բժշկական հաստատության ստեղծելու հնարավորությունը:

Քաղաքապետարանը նաև  համագործակցության առաջարկով դիմել է բժշկության  ոլորտում մասնագիտացված միջազգային կազմակերպություններին, և արդեն արձագանքներ կան:

Քննարկման արդյունքում քաղաքապետը առողջապահության ոլորտի պատասխանատուներին  հանձնարարել է ծրագրային  առաջարկներ ներկայացնել, որոնք կհանդիսանան ոլորտի  զարգացման գլխավոր հայտանիշը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: