481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
15:46
02 Մարտի 2011

Ադրբեջանը շարունակում է ամոթալի քարոզչությունը և ապատեղեկատվության տարածումը՝ փորձելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը, ասվում է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված նամակում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված «անօրինական օկուպացման» մասին` առանց գեթ մեկ անգամ նշելու, թե ինչն է նախորդել  այդ «օկուպացմանը»: Իրականում, դրան նախորդել է  Լեռնային Ղարաբաղում այն ժամանակի օրենքներին և օրենսդրությանը լիովին համապատասխան անցկացված հանրաքվեն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է ինքնորոշումը: Ի պատասխան ժողովրդի օրինական իրավունքի կիրառմանը, Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին  լայնամասշտաբ ագրեսիա, էթնիկ զտումներ եւ ի վերջո` պատերազմ»,- ասվում է նամակում։

Նամակում նշվում է, որ միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է Ադրբեջանի քաղաքներում ապրող անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործած անթիվ ոճրագործությունները եւ սարսափելի վայրագությունները:

«1988թ.-ի փետրվարին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  խաղաղ և սահմանադրական պահանջին՝ կիրառելու ինքնորոշման իր իրավունքը, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որն էլ իրականացրեց հայերի ջարդը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այն զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որին հետևեցին Խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած դատավարությունները: Ադրբեջանն իր անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո ազատ արձակեց դատապարտված մարդասպաններին` հրապարակայնորեն նրանց հռչակելով ազգային հերոսներ»,- ասվում է Նազարյանի նամակում։
Դեսպանի նամակում նշվում է նաև, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների զեկույցները վկայում են, որ սումգայիթյան իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին:

«1988-1991թթ. Բաքվում, Գանձակում և այլ բնակավայրերում իրականացված ջարդերն ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին, որոնք հանգեցրին էթնիկ զտումների և շուրջ կես միլիոն հայերի տեղահանմանը»,- ասվում է նամակում։

Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի և բարձր պաշտոնատարների կողմից այսօր շարունակվում են ռազմատենչ կոչերը եւ ելույթները` ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին:

«Շփման գծում ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար և միտումնավոր խախտում է զինադադարի ռեժիմը, էլ ավելի սրում արդեն իսկ լարված իրավիճակը: Արդյունքում, զոհված զինծառայողներին նախագահ Ալիեւի կողմից շնորհվում են հերոսի կոչումներ ու նոր պատերազմի համար աջակցություն ստանալու նպատակով հասարակության շրջանում խրախուսվում են թշնամական և պատերազմական տրամադրություններն ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Ադրբեջանի այս արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումն ու դժվարացնում բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու գործընթացը»,- ասվում է դեսպանի նամակում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: