480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը նոր Օմբուդսմեն կընտրի չորեքշաբթի
11:39
02 Մարտի 2011

ՀՀ խորհրդարանը մարդու իրավունքների նոր պաշտպան կընտրի չորեքշաբթի։Առայժմ այդ պաշտոնին է հավակնում միայն մեկ թեկնածու՝ իրավաբան Կարեն Անդրեասյանը, ում թեկնածությունն առաջադրել են խորհրդարանի 48 պատգամավորներ։

Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը փետրվարի սկզբին երկրի Ազգային ժողով էր ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմումը՝ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատեց հինգ տարի:

Կարեն Անդրեասյանը Երևանի պետական համալսարանի, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի (UC Berkeley, ԱՄՆ), Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա), Մարդու իրավունքների կանադական կենտրոնի շրջանավարտ է։ Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։

2002-2004 թվականներին եղել է «Բաց հասարակության օրենսդրական նախաձեռնության» (Բուդապեշտ, Հունգարիա), «Տեղեկատվական ծրագրերի հասանելիություն» (Սոֆիա, Բուլղարիա) և «Արտիկլ 19» միջազգային կազմակերպության (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) խորհրդատու։ 1997-2000 թվականներին աշխատել է մի շարք պետական հաստատություններում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարույթունում, առաջին ատյանի դատարանում և Ոստիկանական ակադեմիայում։

Անդրեասյանը Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ է, ԶԼՄ-ների իրավունքի ոլորտի, հեռահաղորդակցական և վարչական իրավունքի փորձագետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: