477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի՝ մարտյան անկարգությունների տարելիցին նվիրված հանրահավաքն է անցկացվում
18:52
01 Մարտի 2011

Հայ ազգային կոնգրեսի՝ մարտյան իրադարձությունների երրորդ տարելիցին նվիված բազմահազարանոց հանրահավաքն է անցկացվում «Մատենադարանի» հարևանությամբ։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների: Այդ ժամանակվանից ՀԱԿ-ը կանոնավոր կերպով բողոքի տարբեր ակցիաներ է նախաձեռնում մայրաքաղաքում և մարզերում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հանրահավաքի մասնակիցների թվում են ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ընդդիմության այլ առաջնորդներ։

ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանի խոսքերով՝ այդ ակցիայով սկսվում է հանրահավաքների մի շարք, որն ընդդիմությունն անցկացնում է «ի աջակցություն Հայաստանի անկախության, սուվերենության, օրինականության հաստատման և խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրությունների պահանջով»։

Նա նշեց նաև, որ այսօր մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցն է։ «Բայց մենք հավաքվել ենք ոչ թե արցունք թափելու, այլ պայքարելու համար»,- ասաց Մանուկյանը։

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:  ՀԱԿ-ի կազմում են մոտ 20 կուսակցություններ և կազմակերպություններ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: