486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական դաշտում երկու ռեալ ուժեր են մնացել՝ ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը. փորձագետ
17:53
01 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական դաշտում երկու ռեալ ուժեր են մնացել՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը, կարծում է նախընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքերով՝ այդ երկու կուսակցությունները պայքարում են քաղաքական իշխանության համար, իրենց շարքերում վառ արտահայտված առաջնորդներ ունեն, և այդ պատճառով նրանց ընտրազանգվածը կաճի։

Քաղաքական տեխնոլոգը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես ուժեղ գործող անձ էր երկրի ներկայիս քաղաքական դաշտում, բայց կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո նրա վարկանիշն ընկավ։ «Հայաստանում ընտրազանգվածի զգալի մասը հանդես էր գալիս ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի դեմ և իր ձայնը վստահել է ՀՀԿ-ին։ Այժմ այդ ընտրազանգվածն անհույս կորած է կուսակցության համար»,- հայտարարեց  Բադալյանը։

Գնահատելով «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների հնարավորությունները՝ Բադալյանն ասաց, որ ՕԵԿ-ն ուժեղ կուսակցություն էր, վառ առաջնորդ ուներ, բայց կորցրեց իր ազդեցությունը 2008 թվականի մարտյան դեպքերից հետո, երբ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն անցավ ՀՀԿ-ի կողմը։

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա քաղաքական տեխնոլոգն այն կուսակցություն չի համարում, այլ միայն խմբակցություն է անվանում, քանի որ, ըստ նրա, «Ժառանգությունը» բացի իր խորհրդարանական գործունեությունից, այլ ակտիվություն չի ցուցաբերում։

Մեկնաբանելով «Ժառանգության» կողմից խորհրդարանի երկուշաբթի օրվա աշխատանքի բոյկոտումը՝ քաղաքական տեխնոլոգը կասկած հայտնեց, որ խմբակցությունը հետագայում էլ կշարունակի նման գործողությունները և վայր կդնի պատգամավորական մանդատները։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցությունը երկուշաբթի կուսակցության խմբակցության անդամ և հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ողջ կազմով լքել է ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճը: Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ վերջերս ՀՀ նախագահը կոալիցիոն գործընկերների հետ հակասահմանադրական հուշագիր է ստորագրել, որի նպատակը ժամանակից շուտ նախատեսված նախագահական ընտրություններին սեփական թեկնածության առաջադրման ապահովումն է:

Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները փետրվարի 17-ին հուշագիր ստորագրեցին՝ 2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններին ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ միասնական թեկնածուի աջակցելու մասին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։