487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել «Կոշ» ՔԿՀ-ում ընդդիմադիր բանտարկյալին ծեծի ենթարկելու փաստով
15:31
01 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ վերացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի` 30.12.2010թ. նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումր, և հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ  հոդվածի հատկանիշներով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, քննարկելով 2010 թվականի նոյեմբերի 11-ին դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ պարզվել է, որ Փաշինյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուի պաշտոնակատար Ֆ. Մարտիրոսյանին, խմբի ծառայողներ Ս. Ավետիսյանին և Ս. Գրիգորյանին հայտարարել է, որ ժամը 02:50-ի սահմաններում իր նկատմամբ հատուկ նշանակության ջոկատի դիմակավորված զինվորների կողմից հարձակում է կատարվել, որի ընթացքում իրեն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ հասցրել։

Զեկուցագրերի և հաղորդման հիման վրա «Կոշ» ՔԿՀ-ում նախապատրաստվել են նյութեր, ստացվել բացատրություններ, նշանակվել և կատարվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ։

Հետաքննության մարմինը, գտնելով, որ դատապարտյալ Ն. Փաշինյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել, նյութերում բացակայում է հանցագործության դեպքը, 2010 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումր մերժել է։

2011թվականի հունվարի 27-ին դատապարտյալ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումով բողոքարկել է հետաքննության մարմնի կայացրած որոշումը:

Ընդունված որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը ցույց է տվել, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներր, հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական բոլոր միջոցառումները, որի արդյունքում կայացվել է որոշում, որը ենթակա է վերացման։

Նյութերով լիարժեք չեն պարզվել, թե դեպքի օրը քրեակատարողական հիմնարկի թիվ 3-րդ հանրակացարանի 2-րդ հարկում գտնվող թիվ 2 կացարանում, ըստ հաստատված քանակակազմի, որքան դատապարտյալ է գտնվել, ոչ բոլոր դատապարտյալներից են ստացվել բացատրություններ, հանգամանորեն չեն ստուգվել Ն. Փաշինյանի պնդումները։

2010 թվականի նոյեմբերի 15-ին դատապարտյալ Ն. Փաշինյանը, իր բացատրությամբ, պնդել է, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում իրեն ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ։ Հետաքննության մարմնի կողմից իրավական գնահատական չի տրվել դատապարտյալի հաղորդմանր, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։

«Ելնելով վերոգրյալից` ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, և նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնին»,- նշվում է հաղորդագրությունում։

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ իրականացվել է Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, որին համապատասխան պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է (երեք տարի մեկ ամիս և մեկ օր), ինչի արդյունքում պատժի վերջնական ժամկետը կազմել է երեք տարի տասն ամիս և 29 օր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։