484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել ԱՄՆ կոնգրեսում
12:37
01 Մարտի 2011

ԱՄՆ կոնգրեսում Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչության, Ամերիկայի հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպած Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր և ամերիկացիներ:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է փաստավավերագրական կինոժապավեն՝
1988-ի փետրվարին Սումգայիթում և 1990-ի հունվարին Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների և տեղահանության մասին:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փըլոնն իր ելույթում դատապարտել է Սումգայիթի և Բաքվի կոտորածները, որակել տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն և կոչ արել այս հարցում շարունակել աջակցությունը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում կարևորել է ամերիկյան կոնգրեսականների բարձր հովանու ներքո այս միջոցառման անցկացումը: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների և հայկական առաջատար կազմակերպությունների միասնական ջանքերը լավագույն գրավականն են կանխելու Ադրբեջանի կողմից պատմության փաստերի վերանայման փորձերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը շեշտել է, որ եթե սումգայիթյան ողբերգությունը ժամանակին դատապարտվեր, թերևս չլինեին դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործությունները:

«Հայ ժողովուրդը հավատում է, որ հանցագործներն իրենց պատիժը կստանան և կդատապարտվեն մարդկության կողմից»,- ասել է նա։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լուռ թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել են 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։