+22
Եղանակը Երևանում
Հայ
Սումգայիթում իրականացված ջարդերի զոհերի թիվը խիստ նվազեցվել է. «Շուշի» հիմնադրամի ղեկավար
18:30
28 Փետրվարի 2011

Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարին տեղի ունեցած զանգվածային ջարդերի հետևանքով զոհված հայերի թիվը չափազանց նվազեցվել է, կարծում է գրող-հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։

«Պաշտոնական տվյալներով, ողբերգության ընթացքում զոհվել է 32 մարդ, սակայն իմ տվյալներով, իրականում ողբերգությունն ավելի քան հարյուր մարդու կյանք է խլել»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ երբ մարդիկ փախչում են քաղաքից բոլոր ուղղություններով, շատ դժվար է հաշվարկել տուժածների և զոհվածների թիվը։

«Հնարավոր չէր պարզել ողբերգության բոլոր զոհերի անունները։ Հաջողվեց պարզել 32 անուն, և այդ թիվը պաշտոնական դարձավ»,- նշեց նա։
«Շուշի» հիմնադրամի նախագահը միաժամանակ նշեց, որ Սումգայիթի ջարդերը թե խորհրդային ժամանակներում, թե հիմա թույլ են լուսաբանվում հայկական մամուլում։
«Երբ ես մարտին՝ փետրվարյան ողբերգական իրադարձություններից հետո,  մեկնեցի Սումգայիթ, այնտեղ գեթ մեկ հայ լրագրող չկար»,- ընդգծեց նա։

Կարապետյանը տեղեկացրեց, որ 1988 թվականին, Սումգայիթ կատարած իր այցից հետո նկարահանեց «Սումգայիթի ալիքներ» վավերագրական ֆիլմը, որում պատմում է ողջ ճշմարտությունը կոտորածի մասին։
«Այդ ֆիլմով մենք ցանկացանք միջազգային հանրության ուշադրությունը սևեռել սումգայիթյան ողբերգության վրա»,- ասաց նա։ Կարապետյանի խոսքով՝ ԽՍՀՄ-ում ֆիլմն արգելված էր, սակայն ռեժիսորը կարողացավ ֆիլմի ցուցադրություն կազմակերպել ԱՄՆ-ի Կոնգրեսում։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել են 32 և վիրավորվել հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: