478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը լքել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը
13:14
28 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցությունը երկուշաբթի կուսակցության խմբակցության անդամ և հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ողջ կազմով լքել է ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճը:

Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Ազգային ժողովի օրակարգը պետք է կարևորագույն արտաքին և ներքաղաքական խնդիրներ ներառի, որոնք վերաբերում են Հայաստանի շահերին, նա ափսոսանք է հայտնել, որ դա տեղի չի ունենում: Նա նաև նշել է, որ խոսքը մեծ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների առկայության մասին չէ:

«Վերջերս ՀՀ նախագահը կոալիցիոն գործընկերների հետ հակասահմանադրական հուշագիր է ստորագրել, որի նպատակը ժամանակից շուտ նախատեսված նախագահական ընտրություններին սեփական թեկնածության առաջադրման ապահովումն է», - հայտարարել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ կոալիցիայի ախորժակները չեն սահմանափակվում խորհրդարանում իրեն պատկանող պատգամավորական մանդատներով, և նա ցանկանում է խլել ընդդիմության քիչ քանակությամբ տեղերը:

Այս ելույթից հետո «Ժառանգություն» խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, տեղական ժամանակով ժամը 14:00-ից հետո տեղի կունենա «Ժառանգություն» խմբակցության և կուսակցության վարչության համատեղ նիստը, որի ընթացքում որոշում կընդունվի խորհրդարանական խմբակցության հետագա քայլերի մասին:

Նա նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ նշվել են բոլոր պատճառները, որոնք դրդել են խմբակցությանը նման քայլի:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ խմբակցությունը հուշագրի՝ «Ժառանգության» կողմից տրված վերլուծությունն ու գնահատականները ճիշտ է համարում, սակայն նրանց կողմից ներկայացրած լուծումները կրում են մարտավարական բնույթ և քննարկման կարիք ունեն:

Այժմ Դաշնակցության նախաձեռնությամբ նիստում 20-րոպեանոց ընդմիջում է հայտարարվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: