480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական ցանցերը մեծ դեր չեն խաղա Հայաստանի քաղաքական գործընթացներում. փորձագետ
13:57
25 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սոցիալական ցանցերը որոշիչ դեր չեն խաղա Հայաստանի քաղաքական գործընթացներում, Հայաստանում եգիպտական և թունիսյան սցաներների կրկնման հնարավորությունը մեկնաբանելով` ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Հայաստանում Ինտերնետի տարածվածությունն ու ազդեցությունն այնքան մեծ չէ, որքան Եգիպտոսում կամ Թունիսում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ փորձագետի՝ բացի այդ, ընդդիմադիր ուժերի համար բավականին դժվար կլինի սոցիալական ցանցերի օգնությամբ բողոքի ակցիա համակարգել։

«Հայկական ընդդիմության ներկայացուցիչներից, ովքեր օգտվում են սոցիալական ցանցերից, իսկապես փողոց դուրս կգան Ինտերնետում իրենց գաղափարներն այդպես եռանդուն պաշտպանողների 0,5-1 տոկոսը»,- ասաց նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր հերթին նշեց, որ Ինտերնետում հեղափոխություններ չեն կազմակերպվում։

«Twitter-ի կամ Facebook-ի նման սոցիալական ցանցերը միայն հաղորդակցության  տեխնիկական միջոցներ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող որոշիչ գործոն լինել հեղափոխությունների և հեղաշրջման կազմակերպության մեջ»,- ընդգծեց նա։

Վերջին շաբաթվա ընթացքում զանգվածային բողքները գրավել են արաբական պետությունները և արդեն փուզման են հասցրել Եգիպտոսի և Թունիսի իշխող վարչակարգերը։ Ներկայումս, բացի Եմենից, անկարգությունները շարունակվում են Լիբիայում և Բահրեյնում։

Որոշ փորձագետեր պնդում են, որ հատկապես սոցիալական ցանցերի շնորհիվ, նույնիսկ իշխանությունների կողմից ավանդական ԶԼՄ-ների հանդեպ լիարժեք հսկողության դեպքում, ընդդիմադիր տրամադրված ուժերը կարողացան համակարգել իրենց բողոքի ակցիները և իշխանությունից և իրենց սոցիալական վիճակից դժգոհ միլիոնավոր մարդկանց դուրս բերել փողոց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։