478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական Դավոս»՝ Ծաղկաձորում
13:37
25 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Կամուրջ 2011» միջազգային տնտեսական ութերորդ համաժողովը կանցկացվի փետրվարի 25-28-ը Ծաղկաձորում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համաժողովի կազմկոմիտեից:

«Միջոցառման հիմնական նպատակը, որը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության և արտգործնախարարության պաշտոնական աջակցությամբ, ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների քննարկումն է և տնտեսական զարգացման հիմնական ռազմավարության մշակումը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Կազմակոմիտեից նշել են, որ արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը՝ «Կամուրջ» համաժողովը հանդիպման և բաց երկխոսության վայր է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար:

«Կամուրջ 2011» համաժողովի գլխավոր թեման է՝ «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»:

Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ հետևյալ թեմաներով՝ «Բիզնեսի տեղը և դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում», «Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն և վարկային ռիսկերի ծածկույթը», «Ինովացիոն տեխնոլոգիաները ժամանակակից տնտեսությունում», «Շինարարական ոլորտում ներդրումների ներգրավման ուղիները», «Կրթություն և բիզնես՝ համագործակություն հանուն ապագայի», «Արցախի ներդրումային գրավչությունը»:

Համաժողովի մասնակիցները մտքեր կփոխանակեն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Հարկային վարչարարության արդի խնդիրները», «Տնտեսական համագործակցությունը նոր աշխարհում՝ հայացք Հայաստանից», «Մտավոր սեփականության իրավական պաշտպանության արդիական խնդիրները», «Փոքր և միջին բիզնեսի աջակցման և զարգացման ծրագրերը», «Տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը» և «Պետության և բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում»:

«Կամուրջ 2010» միջազգային տնտեսական յոթերորդ համաժողովն անցկացվել է Ծաղկաձորում 2010 թ. փետրվարի 19-21-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: