486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը
10:45
25 Փետրվարի 2011

Առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը կլինեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, ովքեր ուրբաթ աշխատանքային հանդիպում կունենան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Երկու առաջնորդների բանակցությունները կանցնեն Սանկտ Պետերբուրգում՝ ռուս-հայկական քաղաքական կանոնավոր երկխոսության շրջանակներում:

«Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում կլինեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման հարցերը՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի արտաքին-տնտեսական առաջատար գործընկերոջ դիրքը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառությունը վերականգնվել է՝ հասնելով մինչև միջճգնաժամային 2008 թվականի ցուցանիշներին: 1991 թ.-ից Ռուսաստանից Հայաստանի տնտեսություն արված կապիտալի ներդրումները գերազանցել են 2,8 միլիարդ դոլարը: Հայկական շուկայում գործում են ռուսական այնպիսի առաջատար կորպորացիաներ, ինչպիսիք են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն, «ՌԵ» ԲԲԸ-ն, «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինի» ԲԲԸ-ն, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «Սիստեմա» ԲԲԸ-ն:

Բանակցությունների օրակարգում Կրեմլը առանձնացնում է համագործակցությունը վառելիքա-էներգետիկ, այդ թվում՝ ատոմային և տրանսպորտային ոլորտներում՝ Հայաստանի տնտեսության այն ճյուղերում, որտեղ ռուսական մասնակցությունն առավել նկատելի է:

«Ռուսական ընկերությունները, որոնց սեփականությունն են ու կառավարմանն են հանձնված Հայաստանի էլեկտրաէներգիայի գեներացիայի և փոխանցման կարևոր օբյեկտները, դրանք բարձրացրել են շահութաբեր շահագործման մակարդակի, ապահովում են հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտի կայուն էներգամատակարարում: Նախատեսվող ծրագրերի համաձայն՝ իրականացվում են գազա-էներգետիկական  նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Որակապես ավելի բարձր փուլ է թևակոխում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում իրականացվող փոխգործակցությունը: Հերթական մասշտաբային ներդրումային նախաձեռնությունն է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցում նախատեսված համագործակցությունը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը Հայաստանին աջակցում է նաև արտաքին տրանսպրորտային կապերի կարգավորման հարցում, հիշեցրել են Կրեմլից:

«2008 թ.-ին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման պահից ի վեր ոլորտի արդիականացում է սկսվել: Կովկաս-Փոթի նավահանգիստների միջև երկաթուղային լաստանավային երթուղու աշխատանքի պրակտիկան հաստատում է այս երթուղու հեռանկարային լինելը: 2010 թ.-ի մարտի 1-ից ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետի գործարկման վերսկսումը հնարավորություն ընձեռեց վերականգնել Հայաստանի հետ Ռուսաստանի ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Քաղաքական բաղկացուցիչ

Ռուս-հայկական բանակցությունների օրակարգում ավանդաբար ներառվում են ինտեգրացիոն կառույցների՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի (ԵվրԱզԷՍ-ում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ) շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման խնդիրը, այդ թվում նաև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Նախորդ տարվա հոկտեմբերին Աստրախանում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նշվում է, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված հետագա ջանքեր և ռազմական ոլորտում վստահության միջոցներ: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման մասին:

Կես տարվա մեջ երրորդ հանդիպումը

Բարձր մակարդակի ռուս-հայկական կապերը կանոնավոր բնույթ են կրում: Նախորդ տարվա նոյեմբերին Սարգսյանն այցելել է Մոսկվա, այցելության ընթացքում հանդիպել է Մեդվեդևի հետ, ինչպես նաև մասնակցել է Ռուսաստանի հայերի միության հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Նախորդ տարվա օգոստոսին Մեդվեդևն այցելել է Երևան՝ Հայաստան ՌԴ նախագահի առաջին պետական այցելության շրջանակներում: Այն ժամանակ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Դրանց թվում են Գյումրիում ռուսական ռազմակայանի գտնվելու ժամկետը 49 տարով երկարացնելու մասին արձանագրությունը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև հայկական տարածքում ատմոային էներգաբլոկի կառուցման մասին միջկառավարական համաձայնագիրը:

Երկկողմ փոխգործակցության համակարգման և կատարելագործման կարևոր գործիք է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Դրա հերթական՝ տասներկուերորդ նիստը տեղի ունեցավ 2010թ. հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: