485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Խոջալուի դեպքերի» մեղավորն ադրբեջանական կողմն է. փորձագետ
19:05
24 Փետրվարի 2011

Այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» մեղավորն ադրբեջանական կողմն է, կարծում է հայ փորձագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

«Ադրբեջանցիների միջև համակարգման բացակայության պատճառով Ակնի (նախկին Աղդամի) մատույցներում ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության զինված խմբավորումների կողմից դեպի ադրբեջանական դիրքեր շտապող ազգաբնակչության նկատմամբ բացվեց դիմահար կրակ, որի պատճառով զոհվեցին Խոջալուի մեծ թվով բնակիչներ»,- «Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը. Իվանյանի (նախկին Խոջալուի) օրինակը» խորագրով  դասախոսության ժամանակ լրագրողներին ասաց նա։

Բաց դասախոսության ժամանակ փորձագետը մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց Խոջալուի պաշտպանական կետերը վերացնելու վերաբերյալ ռազմական գործողությունների մասին։ Տեղեկություններ ներկայացվեցին, որոնք հաստատում են այն փաստը, որ պաշտոնական Բաքուն, ինչպես նաև Խոջալուի և Աղդամի տեղական իշխանությունները նախօրոք տեղեկացվել են մարդասիրական միջանցքի առկայության մասին, որը հայկական կողմը տրամադրել է քաղաքը լքող  ադրբեջանական բնակչությանը։

Ըստ Տեր-Մաթևոսյանի, ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդներից մեկը՝ Նեյմաթ Պանախլին պատմել է, որ Խոջալուի ողբերգությունների նախօրեին ինքը ողբերգությունը կանխելու համար ինչ-որ բան ձեռնարկելու խնդրանքով Ալիևին է դիմել։  Ի պատասխան հնչել է. «Արյունահեղությունը մեր օգտին է։ Մենք պետք է չխառնվենք իրադարձությունների ընթացքին»։
«Արդյունքում Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հասել է իր նպատակին, և երբ Խոջալուի բնակիչները սպանվել են ադրբեջանական դիրքերից ոչ հեռու՝ Աղդամում, Ադրբեջանի նախագահ Մութալիբովը գահընկեց է եղել, իսկ իշխանությունն անցել է Ազգային Ճակատի ձեռքը»,- հայտնեց Տեր-Մաթևոսյանը։

1992 թ.-ի փետրվարի 25-26-ին Ղարաբաղի զորքերը ռազմական գործողություններ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտ գտնվող հանրապետության միակ օդանավակայանը և Խոջալուում վնասազերծել հակառակորդի կրակակետերը, որտեղից 1991 թ.-ի գարնանից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների գրոհներին, հրետակոծությունների, որոնք իրականացվում էին «Կրիստալ»,  «Ալազան» և «Գրադ» կայաններից:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։