486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կվկայագրվի որպես մալարիայից ազատ գոտի
18:23
24 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կվկայագրվի որպես մալարիայից ազատ գոտի, հաղորդում է հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությանը` Միխայիլ Եժովին և Ռոստիցա Մինչևային, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Գայանե Ղուկասյանին:

Միխայիլ Եժովը բարձր է գնահատել Հայաստանում մալարիայի վերացման գործում ձեռքբերված առաջընթացը: Նա նշել է, որ կատարվել է լուրջ և հետևողական աշխատանք, որի շնորհիվ էլ երկիրը շուտով վկայական կստանա:

Ի դեպ, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը հասել է նման արդյունքի, ինչը կարևոր է թե առողջապահական, թե բիզնեսի, թե տուրիզմի զարգացման տեսակետից:

Նշենք, որ 1994 թվականից ի վեր, 31 տարվա ընդմիջումից հետո, մալարիան կրկին արմատավորվեց Հայաստանի Հանրապետությունում և սկսեցին արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր` Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում: Հայաստանը զգալի քաղաքական նախաձեռնություն ցուցաբերեց և այսօր էլ ցուցաբերում է մալարիայի դեմ պայքարի ասպարեզում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համակարգված և բազմոլորտ պայքար ծավալեց մալարիայի դեմ:  Այս գործում երկրին զգալիորեն աջակցեցին միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման համալիր աշխատանքը զգալի արդյունք տվեց` հաջողվեց կանխել հիվանդության հետագա տարածումը, ընդհատվեց տեղական փոխանցումը, նշանակալի կրճատվեց մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան և Հայաստանում ստեղծվեցին մալարիայի վերացման նախադրյալներ:

2003թ. Հայաստանի կառավարությունը, վերանայեց մալարիայի դեմ պայքարի իր ռազմավարությունը, խնդիրներն ու մոտեցումները: 2005-ին Հայաստանը վավերացրեց տաշքենդյան հռչակագիրը, որը կոչ էր անում «անցում կատարել մալարիայի հսկողությունից դեպի մալարիայի վերացում»: 2006թ. կառավարության որոշմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի վերացման 2006-2010 թվականների նպատակային ծրագիրը և տեղական մալարիայի վերացման բնագավառում իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկը»: Այս ծրագրի գործադրման պայմաններում 2006թ. սկսած Հայաստանի Հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:

Հայաստանը եվրոպական տարածաշրջանի առաջին երկիրն է, որին հաջողվել է հասնել հիվանդության էլիմինացմանը` երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: Այս փաստը, համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի, ենթակա է վկայագրման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Ուստի, 2009թ. ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ԱՀԿ գլխավոր տնօրենին` վկայագրման գործընթաց սկսելու համար: Այժմ նախապատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ՀՀ վկայագրումը որպես մալարիայից ազատ գոտի:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: