484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր է ստորագրել
18:13
24 Փետրվարի 2011

Երևանի քաղաքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը հինգշաբթի ստորագրել են ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ՀԿԵ-ի ղեկավարին ակտիվ սոցիալական դիրքորոշման, համագործակցության պատրաստակամության, ազնվության համար:
«ՀԿԵ-ի օրինակի վրա մենք տեսնում ենք, թե որքան բարձր կարող է լինել քաղաքային իշխանության և բիզնեսի համագործակցության մակարդակը: Համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք, բազմակողմանի պայմանագիր է՝ ՀԿԵ-ի մասնակցությամբ», - հայտարարել է Երևանի քաղաքապետը:

Ծրագրվում է համատեղ ուժերով ստեղծել բուժհաստատություն՝ տեղական բնակչությանը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի աշխատակիցներին բժշկական ծառայություններ մատուցելու համար, նախատեսվում է Երևանի առանձին շենքերի և շինությունների վերականգնման նախագծեր իրականացնել և այլն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն աջակցություն կցուցաբերի նաև Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 դպրոցին դպրոցականների նախնական մասնագիտական ուսուցման և դասարանները համակարգիչներով համալրելու հարցում, ինչպես նաև ՓԲԸ-ն նախատեսում է տեղական հաղորդակցությունում ուսանողների համար զեղչեր սահմանել, իրականացնել մանկական երկաթուղու ընդլայնման կամ նոր երկաթուղու կառուցման նախագծի ՏՏՀ-ն:
Երևանի քաղաքապետարանը կքննարկի քաղաքամերձ և քաղաքային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակման հնարավորությունը, որը նախատեսում է Երևանի տարածքում տարբեր տեսակի տրանսպորտի հանգուցավորում և տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում, ինչպես նաև «Երևան» կայարանի տարածքում տրանսպորտային հանգույցի ստեղծում, որը երկաթուղային տրանսպորտն ու մետրոն կկապի քաղաքային տրանսպորտի հետ:

Քաղաքապետարանը կքննարկի նաև Երևան-Հրազդան-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքի համար Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» համայնքում ուղևորային պլատֆորմը սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաև կանգառի այդ կետը տրանսպորտային հանգույցի հետ միավորելու հնարավորությունը:
Բացի այդ Երևանի քաղաքապետարանը կաջակցի «ՀԿԵ» ՓԲԸ-ին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման և Երևանի տարածքում երկաթուղային կայանների տեխնիկական իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների կատարման հարցում:

Միաժամանակ Երևանի քաղաքապետարանը, ըստ Հայաստանի գործող օրենսդրության, կաջակցի «ՀԿԵ» ՓԲԸ-ին բնակչության կարիքների և որկյալ երկաթուղային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ապահովման հարցում:

Ինչպես նշել է Շևքեթ Շայդուլլինը, «ՀԿԵ» ՓԲԸ-ն սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն է, որը շեշտադրում է «մարդու մեջ ներդրում կատարելու» սկզբունքը:

«Ինձ չափազանց հաճելի է գիտակցել, որ մեր ընկերության նախաձեռնությունները, սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող գործունեությունը արժանանում են իշխանության մարմինների դրական արձագանքին և աջակցությանը: Ներդրում կատարելով հայ դպրոցականների և ուսանողների՝ մեր ապագա կադրերի ուսուցման մեջ՝ ես կցանկանայի, որպեսզի Հայաստանի ժողովուրդը ՀԿԵ-ի աշխատակցին ընդուներ որպես պետության համար աշխատող մարդու», - նշել է ընկերության ղեկավարը:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։