484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ծնողների 60 տոկոսը երեխաների ֆիզիակական պատիժը դաստիարակության նորմ է համարում. հոգեբան
14:07
24 Փետրվարի 2011

Հայաստանում ծնողների 60 տոկոսը երեխաների ֆիզիակական պատիժը դաստիարակության նորմ է համարում, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց հոգեբան Նաիրա Հարությունյանը։

«Հայաստանում ձևավորվել է դեռևս մեր հասարակությունում ընդունված ընտանեկան հարաբերությունների կարծրատիպ։ Շատերը համաձայնում են դաստիարակության ընտացքում երեխաների ֆիզիկական պատժի անհրաժետության հետ, մինչդեռ հետագայում նման մեթոդների, նույնիսկ սովորական ապտակների հետևանքները կարող են սարսափելի լինել»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքերով՝ բռնությունն ընտանիքում դեռահասների շրջանում ագրեսիայի մակարդակի բարձրացման գործոններից մեկն է։

Նրա կարծիքով՝ դեռահասների ագրեսիայի աճին հանգեցնող գործոններ են նաև հոգեբանական բռնությունը երեխաների նկատմամբ ընտանիքում և դպրոցում՝ երեխային խոսքով վիրավորելը, ծնողների, խնամակալների, ուսուցիչների, դաստիարակների սպառնալիքները, երեխայի մարդկային արժանապատվության նվաստացումը, մեղադրանքը նրանում, ինչում նա մեղավոր չէ, երեխայի նկատմամբ սիրո բացակայության ցուցադրությունը։

Երևանի Խ. Աբովյան անվան պետական մանկավարժական համալսարանի «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանն իր հերթին նշեց, որ դեռահասի ագրեսիվ վարքագծի ձևավորումը դինամիկ գործընթաց է։

«Ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Երեխան պետք է սիրված, շրջապատված լինի հոգատարությամբ։ Ագրեսիայի դրսևորումը երխայի չբավարարված պահանջների արդյունք է»,- ասաց նա։

Մեհրաբյանը միաժամանակ նշեց, որ սոցիալական միջավայրը նույնպես կարևոր դեր է խաղում անձի ձևավորման գործում։
 
«Բռնության ցուցադրումը զանգվածային լրատվամիջոցներում, ալկոհոլի և թմրանյութերի հասանելիությունը, առկա անդունդը բնակչության աղքատ և հարուստ խավերի միջև, այս ամենը հանգեցնում է նրան, որ ագրեսիվ վարքը դառնում է մարդու բնավորության մասը»,- ընդգծեց նա։

Փորձագետները եկան այն եզրահանգման, որ Հայաստանում անհրաժեշտ է դաստիարակել հոգեբանների ծառայություններին դիմելու կուլտուրա՝ դեռահասների շրջանում ագրեսիայի դրսևորումները կանխելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։