484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վրացական պետհամարանիշերով մեքենաների սեփականետերը մաքսազերծման համար անտոկոս վարկեր կստանան
13:57
24 Փետրվարի 2011

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել արտոնյալ վարկեր տրամադրել քաղաքացիների կողմից Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար՝ «Ժամանակավոր ներկրում» ռեժիմով: Վրացական պետքահամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են անտոկոս վարկեր ստանալ 6 ամիս ժամկետով:

Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս որոշումն այն ավտոսեփականատերերի համար է, որոնց մեքենաների արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը (շուրջ 13,7 հազար դոլար), իսկ մեքենան արտադրվել է մինչև 2005 թ.-ը և ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներկրում» մաքսային ռեժիմով ներկրվել է Հայաստան մինչև 2011 թ.-ի փետրվարի 5-ը ներառյալ:

Հայաստանի տարածք մտնող ավտոմեքենաների մաքսազերծման կարգի խստացման մասին կառավարության որոշումը վրացական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի դժգոհության առիթ էր դարձել, ովքեր փետրվերին մի շարք բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով վերականգնել ժամանակավոր ներկրման նախորդ ռեժիմը, կրճատել մաքսատուրքերը:

Ինչպես նշել է Սարգսյանը, դիմումներ և համապատասխան փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիներին անհապաղ կտրամադրվի ֆինանսական աջակցություն, և նրանք կկարողանան մաքսազերծել իրենց ավտոմեքենան:

Ինչպես նշել է վարչապետը, նախնական հաշվարկներով՝ այս որոշումից կարող է օգտվել շուրջ 2 հազար ավտոսեփականատեր, որոնց հետ պայմանագրեր կկնքվեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: