480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը պետք է համագործակցության միասնական պլատֆորմ մշակի՝ ի հակակշիռ իշխող կոալիցիայի. «Ժառանգություն»
13:40
24 Փետրվարի 2011

Հայկական ընդդիմությունը պետք է համագործակցության միասնական պլատֆորմ մշակի՝ ի հակակշիռ իշխող կոալիցիայի, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե մենք դա չանենք, ի վերջո ժողովուրդն ինքը դուրս կգա փողոց առանց ընդդիմության, իսկ դա հղի է բավականին բացասական հետևանքներով պետության համար», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորի կարծիքով՝ միասնական պլատֆորմի մշակումը պետք է հավանության արժանանա առաջին հերթին հայկական իշխանությունների կողմից, որոնք պետք է հասկանան, որ ոչ ոքի կողմից չղեկավարվող ժողովրդական ընդվզումները երկրում անհաղթահարելի քաոս կստեղծեն:

Մարտիրոսյանը նշել է, որ միասնական պլատֆորմը քաղաքական ուժերի ձուլում կամ միասնական խմբակցության ստեղծում չի նախատեսում: «Ընդդիմադիր ուժերը պետք է համագործակցեն հավասար իրավունքներով, չպետք է առաջնորդի հարց ծագի», - ավելացրեց նա:

Այս պահին Հայաստանում առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժերն են Դաշնակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես նաև արմատական ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, որի ղեկավարն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

««Ժառանգություն» կուսակցությունը սերտորեն համագործակցում է և ՀԱԿ-ի, և ՀՅԴ-ի հետ, մնում է փորձել համագործակցության բերել այս երկու քաղաքական ուժերին», - ասաց Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև, որպեսզի վերջիններս կարողանան ընդհանուր լեզու գտնել:

Խոսելով երկրում սոցիալական ընդվզման հնարավորությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ հայկական բնակչության շրջանում արդեն նկատվում են նման տրամադրվածություններ, «շատ մարդիկ կան, ովքեր կողմ են խնդիրների արմատական լուծմանը, և ընդդիմության գլխավոր խնդիրը այդ բացասական տրամադրությունները դրականի վերածելն է, հակառակ դեպքում մենք կհայտնվենք պետականության կորստի սպառնալիքի առջև»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀԿ-ի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, Հայաստանում կան դժգոհություններ, ինչպես տնտեսական ճգնաժամ վերապրած ցանկացած երկրում, սակայն սոցիալական ընդվզման առիթ չկա: Նրա խոսքերով՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման մասին վկայում է այն փաստը, որ 2010 թվականն ավարտվել է ՀՆԱ-ի գրեթե 3 տոկոսանոց աճով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: