478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխող կուսակցությունն օմբուդսմենի պաշտոնում աջակցում է իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությանը
16:14
23 Փետրվարի 2011

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աջակցում է իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա վստահություն հայտնեց, որ Անդրեասյանի թեկնածությանը նաև կաջակցեն իշխող կոալիցիայի երկու մյուս կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց Երկիրը»։

«Կարծում եմ, որ մյուս կոալիցիոն ուժերը նույնպես կաջակցեն այդ թեկնածությանը, հատկապես հաշվի առնելով վերջերս ստորագրված համատեղ հայտարարությունը»,- ասաց Շարմազանովը։

Հայաստանի երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները 2013թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններին կաջակցեն միասնական թեկնածուի՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի:

Փետրվարի 2-ին նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը երկրի Ազգային ժողով ներկայացրեց աշխատանքից ազատվելու մասին դիմումը՝ խորհրդարանի կանոնակարգի 97-րդ հոդվածի համապատասխան։ Նա արդեն տվել է իր համաձայնությունը զբաղեցնելու Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը։

Ենթադրվում է, որ նոր օմբուդսմենի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 28-ից մինչև մարտի 3-ը՝ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։