478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ներկայացվել է Բաքվի հայ համայնքի հարուստ անցյալն ու ժառանգությունը լուսաբանող baku.am կայքը
15:27
23 Փետրվարի 2011

Չորեքշաբթի Երևանում ներկայացվել է Բաքվի հայ համայնքի ժառանգությանն ու անցյալին վերաբերող baku.am կայքը։

Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, կայքի նպատակը քաղաքի հայկական համայնքի ժառանգության և հարուստ անցյալի լուսաբանումն է։

«Կայքի ստեղծման գաղափարն առաջացել է մի շարք արխիվային փաստաթղթերին ծանոթանալուց հետո, որոնք վկայում են Բաքվի զարգացման և կայացման մեջ հայերի հարուստ ներդրման մասին, ինչի կապակցությամբ մենք որոշեցինք առանց ագրեցիայի և հակաազգային քարոզչության՝ ակադեմիական մակարդակով աշխարհին ներկայացնել Բաքվի հայկական քաղաքակրթությունը»,- ասաց Դեմոյանը։

Նա նշեց, որ կայքը թույլ կտա ադրբեջանցիների երիտասարդ սերնդին ներկայացնել Բաքվի հայ ժողովրդի ժառանգության և իրական սեփականության վերաբերյալ այլընտրանքային տեղեկատվություն՝ պետական մակարդակով Ադրբեջանում մշտական հնչող հակահայկական հիստերիայի և այլատյացության ֆոնի ներքո։

Ըստ նրա, կայքում քարոզչական տեղեկատվություն չկա, իսկ բոլոր նյութերը հիմնված են իրական արխիվային փաստաթղթերի, պատմական փաստերի, Բաքվի ճարտարապետական ժառանգության վրա։ Միաժամանակ կայքը բաց է առաջարկների և լրացումների համար։

«Բաքվի առաջին թատրոնը հայերն են կառուցել, ովքեր նաև նրանց հպարտության ու սեփականության՝ Ադրբեջանի նավթային արդյունաբերության հիմքն են դրել, որտեղ այսօրվա դրությամբ միայն հայկական քաղաքակրթության ուրվականն է մնացել»,- ասաց Դեմոյանը։

Ըստ նրա, կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունն իր մեջ ներառում է խորհրդային ժամանակաշրջանի՝ մինչև 1920թ.-ի փաստերը։ Հետագայում ծրագրվում է ընդլայնել և տեղեկատվություններով ու խորհրդային շրջանում Բաքվի հայերի կյանքի մասին փաստերով լրացնել ռեսուրսը:

Կայքը ներկայացված է երեք լեզվով՝ ռուսերեն, հայերեն և անգլերեն, ներառում է  արխիվային և պատմական փասթաթղթեր, լուսանկարներ, նմուշներ թանգարաններից և աճուրդներից։ Կայքի տեղեկատվությունը ներկայացված է մի քանի սյունակով, որոնք իրենց մեջ ներառում են քաղաքի պատմությունը, լիտոգրաֆիա, Բաքուն՝ հին բացիկների վրա, Բաքվի մուսուլմանների պատմությունը, հրատարակչական գործը։ Առանձին սյունակներով նաև ներկայացված է հայերի ներդրումը, հայկական ճարտարապետության հուշարձանների պատկերասրահը, լուսանակարներ ընտանական ալբոմներից, ինչպես նաև Բաքվի հայերի ջարդերը 1905, 1918, 1990 թթ.։

Ինչպես նշեց Դեմոյանը, կայքում նաև յուրօրինակ փաստաթղթեր են ներկայացված, մասնավորապես, 1873թ.-ի լոնդոնյան թերթը, որտեղ առաջին տողում ներկայացված  են ազգային հայկական  տարազներով Բաքվի հայ կանանց լուսանկարները։

Ըստ նրա՝ մեկ այլ եզակի փաստաթուղթ է 1919թ.-ի «Բաքվի արդյունաբերությունը» տեղեկատուն, որտեղ ներկայացված է ձեռնարկությունների, նրանց ղեկավարների ողջ անվանակարգը, ինչպես նաև հիմնական արդյունաբերական և առևտրային կառույցները, գովազդային նյութերը։

«Տեղեկատուն նայելիս հասկանալի է դառնում Բաքվի արդյունաբերական արտադրության մեջ հայերի խաղացած դերը, քանի որ նավթային ընկերությունների  80-90 տոկոսը հատկապես հայկական անվանումներ են կրել, արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների և բաժնետերերի հիմնական մասը հայեր են եղել, ինչը նույնպես ակնհայտ է այդ ժամանակաշրջանի գովազդային պաստառներից»,- ասաց Դեմոյանը։

Ինչպես նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը, կայքի մշակման ժամանակ առանձին ուշադրություն է հատկացվել այն հակերային գրոհներից պաշտպանելուն, որոնք, ըստ նրա, անպայման կձեռնարկվեն ադրբեջանական կողմից, քանի որ «այդ կայքով մենք կոտրում ենք ադրբեջանական ագիտացիայի շղթան»։

Կայքը մշակվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: