+

+

+
+2
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն դժվար թե համարձակվի ինքնուրույն պատերազմ սկսել. փորձագետ
20:04
22 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը դժվար թե համարձակվի վերսկսել ռազմական գործողություններն առանց այլ ատյանների հետ համաձայնության, կարծում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ, Կովկասագետների գիտական հանրության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:

«Արտաքին գործոնը բավականին ուժեղ է զգացվում և Ադրբեջանում, և Հայաստանում, և մենք շատ լավ հասկանում ենք, որ նմանատիպ որոշումները պետք է առնվազն համաձայնեցվեն տարբեր ատյաններում՝ առավել ևս անկանխատեսելի հետևանքներով ռազմական գործողությունների մեկնարկի մասին որոշումները», - երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Արեշևը:

Նրա խոսքերով՝ կողմերի հարաբերակցության բոլոր վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանն ի վիճակի չէ բլից-քրիգ իրականացնել:

«Այդ պատճառով մնում է միայն հուսալ, որ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն այնքան հեռու չի գնա, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսումը հարմար առիթ դառնա ներքաղաքական գործընթացներից ժողովրդին շեղելու համար», - ասաց փորձագետը:

Միաժամանակ նա նշեց, որ Ղարաբաղում տիրող իրավիճակը բավականին բարդ է և էլ ավելի բարդանալու միտում ունի:

«Մենք գիտենք, որ կողմերի շփման գծում ռազմական ակտիվությունն այժմ բավականին ակտիվ է: Մենք գիտենք նաև, որ ակտիվ դիվանագիտական ջանքեր են գործադրվում, այսպես կոչված, մաքոքային դիվանագիտության ձևաչափում, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ թույլ չտալու հետ: Մենք գիտենք, որ բավականին լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ընթացող խաղաղ գործընթացի այլ համանախագահաները: Սակայն ոչ մի դիվանագիտական ջանք չի հանգեցնի արդյունքի առանց այն բանի հստակ գիտակցման, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ռազմական լուծումը կվերածվի աղետի երկու հարևան ժողովուրդների համար», - ասաց Արեշևը:

Նա նաև կարևորեց կողմերի շփման գծում ուժերի հավասարակշռության պահպանումը:

«Իմ կարծիքով՝ այժմ դիվանագետների հիմնական խնդիրը ոչ թե վաղանցիկ խաղաղ գործընթացն առաջ մղելն է, որը փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ, այլ կանխելն է, որպեսզի իրավիճակը չհասնի այն սահմանին, որից այն կողմ ռազմական գործողությունների մեկնարկը կլինի եթե ոչ անխուսափելի, ապա բավականին հավանական», - ասաց Արեշևը:

Նա նաև հույս հայտնեց, որ կհաջողվի թույլ չտալ ռազմական գործողություններ, քանի որ այն խաղացողները, այն ուժերը, որոնք հիմա ակտիվորեն մասնակցում են բանակցային գործընթացին, հակված չեն թույլ տալ նույնիսկ սահմանափակ ռազմական բախման հնարավորությունը:

«Ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար է բարդ, բազմամակարդակ և բազմաշերտ հարցերի լուծման գործում միջազգային հանրության կողմից կուտակած փորձի իմաստավորման համատեքստից դուրս: Ես ի նկատ ունեմ և Աբխազիան, և Հարավային Օսեթիան, և Կոսովոն, և այն, ինչ տեսանք Հարավային Սուդանում: Համանմանությունների պայմանականությամբ հանդերձ՝ տիպային իրավիճակը մեծամասամբ նման է այն իրավիճակին, որը վերջին տասնամյակի ընթացքում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ», - ասաց Արեշևը:

Նրա խոսքերով՝ մնացած բոլոր ուղիները, մասնավորապես՝ միջազգային միջնորդների կողմից առաջարկվող Մադրիդյան սկզբունքները, բավականին վաղանցիկ են, նրանք օբյեկտիվորեն բարդացնում են խնդիրը և խառնում են այն, իսկ դա նշանակում է, որ այն դարձնում են ավելի պայթյունավտանգ:

«Դեռևս ուրիշ միջոց և այլընտրանք չկա, բացի տարածքների միջազգային ճանաչմանն ուղղված շարժումից, որոնք հայտարարել են իրենց քաղաքական-իրավական բաժանման մասին՝ այն ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասաց փորձագետը: 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։