481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մանկական ստեղծագործական ծրագիրը կվերսկսի իր աշխատանքը հունիսից
19:43
22 Փետրվարի 2011

Վեցից տասներկու տարեկան երեխաների համար նախատեսված «Ստեղծագործություն և երևակայություն» մանկական ստեղծագործական ծրագիրը՝ չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի ցուցադրությունների հիման վրա, կվերսկսի իր աշխատանքը հունիսից, երեքշաբթի լրագրողներին ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը:

Ծրագիրը գործարկվել է 2010 թ.-ի նոյեմբերին, այն նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար և կդադարի գործել մարտից: Ծրագիրն իրականացվում էր կենտրոնի միջոցների հաշվին:

«Հունիսից ծրագիրը կիրականացվի «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական օպերատորի հովանավորությամբ, որը երկարատև համագործակցություն է հաստատել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ երեխաների և երիտասարդների համար նախատեսված  կրթական և ստեղծագործական ծրագրերի ոլորտում», - ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքերով՝ մարտից-հունիս ընկած ժամանակահատվածի բացթողումը կենտրոնը ծրագրում է լրացնել մանկական այլ ստեղծագործական ծրագրերի իրականացման և դասական համերգների անցկացման միջոցով:

Ծրագրի նպատակն է մերձեցնել թանգարան-դպրոց, թանգարան-ընտանիք կապերը, ինչպես նաև աջակցել հայազգի երեխաների մշակութային դաստիարակությանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի Շտամկովայի ստեղծագործական գործունեության մասին պատմող ֆիլմերի դիտում, ինչից հետո երեխաները սկսում են պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ դրսևորել սեփական ստեղծագործական մոտեցումները: Ծրագրի շրջանակներում երեխաներին անվճար տրամադրվում են աշխատանքի համար հարկավոր նյութեր:

«ԱրմենՏել» ընկերությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երեքշաբթի հայտարարել են երեխաների և պատանիների համար կրթական և ստեղծագործական ծրագրերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պարբերաբար անցկացնել ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ ուսուցողական նախաձեռնություններ` ուղղված  երեխաների և պատանիների գեղագիտական  զարգացմանը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), որը բացվել է 2009 թ.-ի նոյեմբերին, աշխարհում ժամանակակից արվեստի առաջատար կենտրոններից է: Ավելի քան 11 հազար քառակուսի մետր մակերես ունեցող համալիրում գործում է Այցելուների կենտրոնը, թանգարանի խանութը, հատուկ միջոցառումների սրահը և ցուցադրությունների տարածքը:

Կենտրոնը կրում է հիմնադրի՝ ամերիկահայ ձեռներեց և բարերար Ջերարդ Գաֆէսճեանի անունը: 2010 թ.-ին կենտրոն է այցելել ավելի քան 950 հազար մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: