478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Անհնար է Կովկասն անջատել Ռուսաստանից. ռուս փորձագետ
18:19
22 Փետրվարի 2011

Անհնար է Կովկասն անջատել Ռուսաստանից, կարծում է Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

«Մեր լիբերալները խոսում են այն մասին, թե Կովկասը կարելի է անջատել, և դա օգտակար կլինի Ռուսաստանի համար: Սակայն Կովկասն արդեն ամեն տեղ ներկա է՝ ընդհուպ մինչև Կուրիլներ և Սախալին, այդ պատճառով արդեն անհնար է անջատել Կովկասը, այն դարձել է Ռուսաստանի նույնիսկ հեռավոր մասերի կյանքի ամենօրյա գործոնը», - Երևանում լրագրողներին ասաց Կռիլովը:

Նա նշեց, որ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի ամենամեծ խնդիրն է:

Փորձագետի կարծիքով՝ երբ ասում են, թե Հյուսիսային Կովկասի վիճակն անընդհատ վատթարանում է, ապա հարկավոր է հիշել Իչկերիայի գոյության ժամանակները, երբ այնտեղ լայնամասշտաբ պատերազմ էր ծավալվել և համեմատել դա:

«Իհարկե, իրավիճակը շատ է փոխվել: Չի կարելի ասել՝ այն լավացել է, թե վատացել, սակայն խնդիրները որակապես փոխվել են: Այն ժամանակվա անջատողական պետությունն այլևս գոյություն չունի, սակայն առաջացել են նոր խնդիրներ, որոնք մեծ մասամբ կապված են այն բանի հետ, որ պայքարը ճակատային բախումներից վերածվել է պայքարի ահաբեկչական մեթոդների», - ասաց Կռիլովը:

Փորձագետի խոսքերով՝ շատ ավելի ակտիվ է գործում «Ալ Քաիդան, և այդ կազմակերպությունն իր մեթոդները տեղափոխում է ոչ միայն Ռուսաստան, այլև Կովկաս»:

«Մենք շատ մեծ խնդիրներ ունենք, սակայն դրանց մասին հարկավոր է հանգիստ խոսել... Խնդիրները լուծելու համար հարկավոր է դրանք լրջորեն քննարկել», - կարծում է փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: