478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ, եթե չփոխվի ուժերի հավասարակշռությունը. ռուս փորձագետ
17:30
22 Փետրվարի 2011
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ, եթե չփոխվի ուժերի հավասարակշռությունը, երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Կովկասագետների գիտական հանրության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը:

«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ես չնչին եմ համարում, եթե մենք խոսում ենք մեծ, լայնամասշտաբ պատերազմի մասին պետությունների միջև։ Իհարկե, փոխհրաձգությունները կշարունակվեն, «դիպուկահարների պատերազմը» և այլն, բայց մենք դա տեսնում ենք երկար տարիներ։ Ըստ էության՝ ոչինչ չի փոխվել երկար տարիների ընթացքում, այդ իսկ պատճառով եթե ներկայիս ուժերի հավասարակշռությունը չփոխվի, ապա նման պատերազմի հավանականությունը շատ ու շատ փոքր է»,- ասաց Կռիլովը, ով մասնակցում էր Երևանում անցկացվող «Կովկասի և ներկայիս կովկասագիտության խնդիրները» խորագրով միջազգային համաժողովին:

Ըստ նրա՝ շահերի և ուժերի հավասարակշռության հետ կապված իրավիճակը ներկայումս բավականին կայուն է, և դժվար թե Ադրբեջանն այն կարողանա խախտել։
 
«Իսկ եթե այդ բալանսը փոխվի, եթե ինչ-որ կերպ սկզբում որոշ շրջաններ զիջվեն ամրացված դիրքերով, ապա այստեղ իսկապես գայթակղություն կառաջանա, որ բլից- կրիգ անցկացվի և ընտրվի լուծման ռազմական ուղին։ Ինձ թվում է, որ հայկական իշխանությունն առանց Ղարաբաղի անվտանգության և անկախության երաշխիքների, որոնք պարզ կդարձնեն նրա ապագա կարգավիճակը, չի գնա միակողմանի զիջումների»,- ասաց Կռիլովը։

Բացի այդ, փորձագետի կարծիքով, իրավիճակը կարող է փոխվել նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի բացասական ազդեցության արդյունքում։

Կռիլովը կարծում է, որ եթե այդ ազդեցությունը ապակայունացնի իրավիճակը, եթե ինչ-որ նոր գործոններ հայտնվեն, ապա կարող են ամենաանսպասելի և ամենադրամատիկ փոփոխություններ տեղի ունենալ։

Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, սառեցված հակամարտության իրավիճակն ավելի լավ է, քան «թեժ» հակամարտության վերսկսումը, ինչը ցույց տվեցին Վրաստանի վերջին իրադարձությունները։

«Այնպես որ կարծում եմ, որ այստեղ նմանատիպ ավանտյուրաներ դժվար թե կարելի է սպասել առաջիկա տարիներին... Բանակցությունները պատերազմից և ռազմական գործողությունների վերսկսումից լավ են, թող այդ բանակցությունները տևեն ևս 50 տարի, բայց կգտնվի խաղաղ լուծում, ոչ թե ռազմական»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ կողմերն առայժմ պատրաստ չեն փոխզիջման, չկա դիրքորոշումների մերձեցում։

«Եթե կողմերը հրաժարվում են մերձեցնել դիրքորոշումները, ոչ ոք դա չի կարող անել նրանց փոխարեն»,- ասաց Կռիլովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: