487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասագետները Երևանում կվերլուծեն Հարավային Կովկասի վերջին զարգացումների արդյունքները` շեշտը չդնելով հակամարտությունների վրա
16:55
22 Փետրվարի 2011

Երևանում անցկացվող «Կովկասի և ներկայիս կովկասագիտության խնդիրները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները կվերլուծեն Հարավային Կովկասի վերջին զարգացումների արդյունքները՝ չշեշտադրելով հակամարտությունները, լրագրողներին ասաց Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

«Մենք բավականին լայն ծրագիր ունենք, 27 զեկույց... Այստեղ մենք համատեղում ենք կովկասագիտության ավանդական ուղղությունները՝ ազգագրությունը, բանասիրությունը, հնագիտությունը և փորձում ենք համատեղել ժամանակակից իրողությունների հետ: Երկու բաժանմունք է ձևավորվել՝ առաջինում հիմնականում կքննարկվեն գիտական խնդիրները, իսկ երկրորդում՝ ժամանակակից Կովկասի խնդիրների լայն շրջանակը, ինչպես նաև կվերլուծվեն անկախության պայմաններում Հարավային Կովկասի քսանամյա զարգացման արդյունքները», - ասաց Կռիլովն՝ ավելացնելով, որ հակամարտությունների վրա շեշտ չի դրվի, քանի որ հակամարտությունների վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ համաժողովներ, և բոլոր կողմերի դիրքորոշումները հայտնի են:

«Ժամանակի կորուստ է կրկին վիճելն ու նույն փաստարկները ներկայացնելը, սակայն հետաքրքիր է քննարկել այդ երկրների ներքաղաքական, սոցիալական, տնտեսական իրավիճակը, և, ցավոք, դա այդքան էլ քննարկված չէ: Մենք կցանկանայինք լուրջ զրույց ունենալ, այնուհետև հաշվի առնելով այն մակարդակը, որի վրա գտնվում է Կովկասը՝ արդեն նայել դեպի ապագա և ինչ-որ կերպ պատկերացնել հեռանկարը», - ասաց Կովկասագետների գիտական հանրության նախագահը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ համաժողովի հարցերի քննարկումը չափազանց կարևոր է Հայաստանի համար:

«Հայաստանը ներսից ընկալվում է որպես կղզյակ, որին բախվում են համաշխարհային օվկիանոսի ալիքները: Պատկերացում կա, որ այստեղ կատարված ամեն ինչը բացառիկ է, երբևէ տեղի չի ունեցել, ոչ մի տեղ չկան նման օրինակներ, մշակված տեխնոլոգիաներ: Միաժամանակ դա այդպես չէ, և համեմատությունն ինքդ քեզ ճանաչելու միջոցներից մեկն է», - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ կովկասագիտությունը ակադեմիական տեսակետից գիտության համար պարզապես հետաքրքիր գիտաճյուղ չէ, այն կարող է ունենալ նաև գործնական իմաստ, քանի որ Կովկասի տարբեր երկրներում գոյություն ունեն տարբեր մոդելներ:

«Այդ երկրները տարբեր կերպ են զարգանում, նրանք ունեն տարբեր փորձ, զարգացման տարբեր ուղիներ: Զարգացման այդ ուղիները՝ քաղաքական, տնտեսական, հարկավոր է ուսումնասիրել որպես մի ամբողջություն, որպես օրինաչափություններ ունեցող որևէ բան: Այս ամենը հանգեցնում է նրան, որ կուտակվում է գիտելիք, իսկ այն հարկավոր է քաղաքական գործիչներին, տնտեսական վերնախավին, ինչպես նաև մշակութային վերնախավին՝ որոշումներ ընդունելու համար», - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ սա Կովկասագետների գիտական հանրության առաջին համաժողովն է:

«Փորձ է արվում ստեղծել պրոֆեսիոնալների համաշխարհային ցանց, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանով: Ես ուրախ կլինեմ, եթե այդ փորձը հաջողվի իրականացնել», - ասաց Իսկանդարյանը:

Միջոցառմանը մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից և Հարավային Կովկասի այլ երկրներից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Սլովակիայից:

Համաժողովն անցկացնում է Կովկասագետների գիտական հանրությունը՝ Կովկասի ինստիտուտի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Հայաստանում Ոչ կառավարական կազմակերպությունների կովկասյան համաժողովի հետ համագործակցությամբ:

Կովկասագետների գիտական հանրությունը գրանցվել է 2010 թ.-ի դեկտեմբերի 6-ին ՌԴ արդարադատության նախարարության կողմից՝ որպես գիտնականների հասարակական, ոչ առևտրային, անկախ, կամավոր միություն, ովքեր ուսումնասիրում են Կովկասն ու նրա հարակից շրջանները:

Կովկասագետների գիտական հանրության նպատակն է միավորել կովկասագետներին՝ փորձի փոխանակման և հրատապ տեսական ու գործնական խնդիրների լուծման, ինչպես նաև Կովկասի գիտական ուսումնասիրմանն աջակցելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։