486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել պարզաբանումներով զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
16:06
22 Փետրվարի 2011

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել  պարզաբանումներով ընդդիմադիր թերթերից մեկում փետրվարի 22-ին տպագրված  «Բանակում կրակել են իրար վրա» հոդվածի կապակցությամբ։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ այս լրատվամիջոցի որդեգրած` ամեն գնով հայկական բանակը վարկաբեկելու  քաղաքական ուղեգիծը: Բնավ պետք չէ զարմանալ, որ լրատվամիջոցի տպագիր և էլեկտրոնային տարբերակում աղմկահարույց վերտառությամբ հայտնվում է զորամասերից մեկում հերթական միջադեպի՚ գրանցման մասին լուրը»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունում։

Մամուլի քարտուղարի կարծիքով՝ բացի ավանդական` բանակը ամեն գնով, հիմնականում չճշտված տեղեկություններով, ստվերելու գործելակերպից, նաև միջոց է` «փրկելու հակառակորդի վարկաբեկված բանակի հեղինակությունը»: 

«Ընդամենը նախօրեին լրատվամիջոցների գլխավոր թեման ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով արձանագրված տասնյակից ավելի զոհերն ու վիրավորներն էին: Դա հավանաբար ծանր են տարել հակառակորդի ռազմատնտեսական ձեռքբերումների մասին առաջինը աղաղակող լրատվամիջոցում:  Ուրեմն` հարկ է պատմություն հորինել, կամ էլ` փաստերը խեղաթյուրել, որպեսզի հանկարծ հայ հանրության շրջանում այդ լուրերը բացասական ազդեցություն  չթողնեն»,- մեկնաբանում է Կարապետյանը։

Իրականում, նախարարի մամուլի քարտուղարի խոսքերով, կատարվել է այն, ինչը հաճախ է պատահում աշխարհի բոլոր բանակներում` հրաձգարանում, մարտական հրաձգության ժամանակ. առավել ևս այն բացառված չէ հայկական բանակում, որտեղ իրականացվում են հրաձգության ինտենսիվ վարժանքներ:

«Զինծառայողը խախտել է զենքի օգտագործման անվտանգության կանոնները` իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված պատահական կրակոցից ստանալով դաստակի 5-րդ մատի միջանցիկ  հրազենային վիրավորում: Կատարվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարապետյանը նշեց, որ հարկ կլինի արդեն հետաքննությունում համապատասխան կարգով ներգրավել նաև լրատվամիջոցը կամ «տեղեկությունների աղբյուրը» և պարզել` թե ինչպես է այն առաջինը «գրանցում» բանակային միջադեպը` օպերատիվ կերպով խեղաթյուրելով իրականությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։