484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևոր է համարում ԱՊՀ շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համագործակցությունը
14:25
22 Փետրվարի 2011

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ երկրների հետ ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարի համագործակցությանը, հայտնեց հանրապետության առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

«ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Համագործակցության անդամ երկրների ջանքերի կենտրոնացումը՝ այսօրվա միջոցառումների շրջանակներում, թույլ կտա համատեղ բացահայտել և վերացնել մեր երկրների համաճարակաբանական հսկողության համակարգում առկա համապատասխան խնդիրները»,- երեքշաբթի Երևանում մեկնարկած ԱՊՀ երկրների ՁԻԱՀ համաճարակի մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության  ժամանակ ասաց փոխնախարարը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր հերթին նշեց, որ 2011թ.-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պատմության մեջ կարևոր տարեթիվ է, քանի որ ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է ուղիղ երեսուն տարի առաջ։

Ըստ նրա, չնայած ընդհանուր համաշխարհային մասշտաբով ՁԻԱՀ հիվանդության ցուցանիշների նվազմանը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճ է նկատվել։ «Տվյալ տարածաշրջանում վարակակիրների թիվը վերջին 10 տարվա ընթացքում գրեթե եռակի ավելացել է և 2009թ.-ի տվյալների արդյունքում մոտավորապես 1,4 մլն մարդ է կազմել»,- հայտնեց Գերչևան։

«Երկրորդ սերնդի համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգը. նոր հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով ԱՊՀ երկրների ՁԻԱՀ համաճարակի մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը (փետրվարի 22-25-ը) մասնակցում են Ուկրաինայի, Տաջիկստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Դանիայի մասնագետները, ինչպես նաև ԱՀԿ և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցով ՄԱԿ-ի ծրագրի տարածաշրջանային աջակցության խմբի ներկայացուցիչները (UN AIDS)։
Միջոցառումների արդյունքում Համագործակցության երկրների ՁԻԱՀ համավարակի մոնիթորինգի վերաբերյալ հաշվետվություն և երաշխավորագրեր կպատրաստվեն։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2009թ.-ին ՄԻԱՎ-ով վարակված 15-24 տարեկան երիտասարդ մարդկանց քանակը 5 մլն է կազմել՝ 2001թ.-ի 5,7 միլիոնի դիմաց։  2009թ.-ի վերջին տվյալների համաձայն, ողջ աշխարհում 33,3 մլն ՄԻԱՎ վարակակիր է ապրում։
1988թ.-ից մինչև 2010թ.-ի դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ վարակման 956 դեպք է գրանցվել, որոնցից 20-ը՝ 15-ից ցածր տարիքի երեխաներն են։ Վարակվածների ընդհանուր թվից 460-ը ՁԻԱՀ վարակակիրներ են (նրանցից տասը երեխաներ են), ինչպես նաև 228 մահացու ելք է գրանցվել, որոնցից չորսը բաժին է ընկել երեխաներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։