483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում զարգանում է քաղաքացիական հասարակությունը, սակայն մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած. փորձագետ
13:52
22 Փետրվարի 2011

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն այժմ ակտիվ զարգացման փուլում է, սակայն բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, երեքշաբթի «Քաղաքացիական հասարակության ինդեքսը. Հայաստան» զեկույցի շնորհանդեսի շրջանակներում լրագրողներին ասաց Counterpart International կազմակերպության հայկական ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը։
 
Ըստ Սարդարի, գոյություն ունեն երեք հիմնական մարտահրավերներ, որոնց բախվում է հանրապետության քաղաքացիական հասարակությունը։

Առաջին մարտահրավեր է նա անվանել Հայաստանի հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դաշտի վերադասակարգումը՝ նշելով, որ այդ խնդիրը պետք է լուծվի օրենսդրական փոփոխությունների փուլում։
 «ՀԿ-ները պետք է առավել հստակ ներկայացվեն իրենց դաշտում»,- ասաց Սարդարը։
Բացի այդ, CI հայկական ներկայացուցչության ղեկավարը նշել է Հայաստանի հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ամրապնդման, արտասահմանյան ֆինանսավորումից կախվածության հարցը լուծելու անհրաժեշտությունը ։

Ըստ Սարդարի, Հայաստանի ՀԿ-ները պետք է ֆինանսավորման տեղական աղբյուրներից օգտվելու հնարավորություն ունենան, այդ թվում՝ պետական։
Երրորդ մարտահրավերն, ըստ նրա, կամավորականների հետ աշխատանքներն : Նա տեղեկացրեց, որ հարկային դաշտում առկա խնդիրների պատճառով հայկական կազմակերպությունները չեն կարող լիովին ներգրավել կամավորականների։

«Սա օրենսդրական խնդիր է, որն անհրաժեշտ է լրացնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը այդ խնդիրների լուծման փուլում է գտնվում, և պետք է արդեն ձեռքբերված արդյունքները զարգացնել։
Զեկույցի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին նշեց, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունների անդամների թիվը մեծ չէ, և մատնանշեց ՀԿ-ների աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, արժեհամակարգի ընդլայնումը։
Յովանովիչն ավելացրեց, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ օրենսդրական փաթեթներ են մշակվում քաղաքացիական հասարակության զարգացման համար։

«Կարևոր է հասկանալ, որ քաղաքացիական հասարակությունը երկակի դեր է խաղում՝ որպես քննադատող կողմ, որը միաժամանակ կառավարության հետ համատեղ կարող է լուծել առկա խնդիրները»,- ասաց դեսպանը։
«Քաղաքացիական հասարակության ինդեքսը. Հայաստան» զեկույցը պատրաստված է Counterpart International հայկական ներկայացուցչության հետ համատեղ և մասնավորապես USAID-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միության (CIVICUS) տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ Նման ուսումնասիրություններ են անցկացվում աշխարհի ավելի քան 40 երկրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։