480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի դպրոցներից մեկը ֆինանսավորելու հուշագիր՝ ԿԳՆ-ի և խոշոր ձեռնարկատիրոջ միջև
15:23
21 Փետրվարի 2011

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան №16 ավագ դպրոցի ֆինանսավորման հուշագիր է ստորագրվել Հայաստանի կրթության և գիտության նախարարության և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջև, որը գլխավորում է Հայաստանում վառելիքի խոշոր մատակարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Համաձայնագիրն ուղղված է կրթության որակի բարելավմանը և մանկավարժների որակավորման բարձրացմանը՝ դպրոցում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Իրենց ստորագրությունները փաստաթղթի տակ դրեցին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Բարսեղ Բեգլարյանը։

«Մեր նպատակը բիզնես-էլիտայի ներկայացուցիչների ներգրավումն է կրթության ոլորտում բարեփոխությունների և համագործակցության գործընթացում»,- ասաց նախարարը փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքում։

Նա նշեց, որ պետությունն ավագ դպրոցը դիտարկում է որպես հանրակրթական բարեփոխումների գլխավոր օբյեկտներից մեկը։

Նախարարի խոսքով՝ հանրային և բիզնես կառույցների ջանքերը պետք է ուղղել, առաջին հերթին, ամենաանապահով կրթական հաստատություններ։

«Մենք պարտավոր ենք թիվ 16 դպրոցում ստեղծել բոլոր պայմանները որակյալ կրթություն ապահովելու համար և վստահ ենք, որ ավագ դպրոցների համատեղ ֆինանսավորման գործընթացը կշարունակվի»,- ասաց նա։
Բեգլարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը կադրային խնդիրն է, որը կրթական համակարգում եղած բացերի արդյունք է։

Ըստ նրա, Հայաստանի ֆինանսական ռեսուրսները խիստ սահմանափակ են, և նման բարդ պայմաններում պետությունը չի կարող ինքնուրույն իրականացնել կրթական համակարգի արդիականացումը։
«Հույս ունեմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այդ գործընթացում և կցանկանայի, որ իմ օրինակը վարակեր մյուս գործարարներին»,- ասաց նա։

Կրթության և գիտության նախարարն իր կողմից նշեց, որ արդեն բանակցություններ են տարվում համագործակցության ևս մեկ հուշագրի ստորագրման շուրջ։

«Երևանի պետական ճարատարաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ցանկություն հայտնեց մասնակցելու Երևանի թվ 3 ավագ դպրոցի ֆինանսավորմանը»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։