486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հարկավոր է պետական մակարդակով դիմակայել հակահայկական քարոզչությանը պատմաբան
13:55
21 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարկավոր է պետական մակարդակով դիմակայել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական արշավին, կարծում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը:

«Մենք այլևս չպետք է սպասենք, թե երբ Ադրբեջանը կհրապարակի նոր կեղծիքը, այնուհետև արձագանքենք նրան: Մենք պետք է անցնենք «հակահարձակման», և այս հարցում պետությունը պետք է հայ պատմաբաններին լիարժեք աջակցություն ցուցաբերի», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը:

Նա կարծում է, որ հայ պատմաբանները հաճախ իրենց պատվից ցածր են համարում արձագանքել կեղծիքներին՝ հարկավոր չհամարելով պատասխանել ակներև ստին:

«Սակայն եթե սուտը հնչում է ավելի քան հարյուր անգամ, և նրան ոչ ոք չի պատասխանում, ապա այն հնարավորություն է ստանում, որ շատերը կհավատեն դրան», - ավելացրեց պատմաբանը:

Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանական արշավը վերջնականապես փլուզելու համար հարկավոր է բոլոր հայերի, այդ թվում նաև սփյուռքի համախմբումը, և այս հարցում մեծ է ՀՀ սփյուռքի նախարարության դերը:

«Մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որպեսզի ադրբեջանցիներն իրենք ստիպված լինեն հանդես գալ պատասխանողի դերում», - ասաց նա:

Այս համատեքստում Հարությունյանը նշեց նախորդ տարի հոկտեմբերի 16-ին Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ընթացքում նախագահը մասնավորապես հայտարարեց, որ Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի տարածումը, որն իրականացվում է անդադար և ամենաբարձր մակարդակով:

«Նախագահի այս ելույթին հետևեց ադրբեջանական հիսթերիան, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխթիևը հրապարակեց «Գորիս 2010. անհեթեթության թատրոնի սեզոն» հոդվածը, սակայն ի՞նչ նրանք կարողացան ապացուցել, բառիս բուն իմաստով՝ ոչինչ, քանի որ փաստերին դժվար է պատասխանել կեղծիքով», - ասաց Հարությունյանը:

Պատմաբանի խոսքերով՝ Մեխթիևի հոդվածում այլ կեղծիքների հետ միասին նշվում է, որ «ադրբեջանցիները Կովկասի ալբանացիների հետնորդներն են»:

«Առաջին հերթին, ասել, թե Կովկասի ալբանացիները ադրբեջանցիների նախնիներն են, նույնն է, ինչ ասել, թե հույները թուրքերի նախնիներն են կամ կատուները՝ շների: Երկրորդը, տարածքները, որտեղ բնակվել են Կովկասի ալբանացիները, հայկական էին, նույնիսկ նրանց երկրի և ազգի անվանումը ծագում է «ալոբանկ» հայերեն բառից, ինչը հին հայերենով նշանակում է «արգավանդ դաշտեր», պարզապես հռոմեացիները «ալոբանկ» բառը սկսել են կոչել Ալբանիա, այսպես էլ հայտնվել է Կովկասի ալբանացիների երկրի և ժողովրդի անվանումը», - ասաց պրոֆեսորը:

Նրա խոսքերով՝ որքան էլ չփորձեն ադրբեջանցիները, միևնույնն է բավական է գիտական մեկ ապացույց, և նրանց ողջ կեղծիքը կփլուզվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: